ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստների` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան շրջափակելու իրողությունը բռնության դրսևորում է համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա այս մասին ասել է հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Շատ եմ կարևորում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը: Այդ գործընթացին ուշադիր հետևում եմ և արձագանքեցի անմիջապես` սկսած այն պահից, երբ հրապարակային տեղեկություն եղավ այն մասին, որ Վեհափառը շրջապատված է, արգելափակված է նրա տեղաշարժը, և սպառնալիքներ են հնչեցվում»,-նշել է Թաթոյանը:
Նա շեշտել է, որ ցանկացած պարագայում դա անընդունելի է համարում: «Անընդունելի է բռնությունը, իսկ այդ գործողությունները բռնության դրսևորումներ են:
Դրանից հետո ես հայտարարություն տարածեցի` նշելով, որ գործընթացը մտահոգիչ, նաև վտանգավոր միտումներ ունի: Ամեն բան պետք է լուծվի օրենքով սահմանված կարգով»,-ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Անդրադառնալով խնդրի կարգավորման լուծումներին` նա խոստովանել է, որ չի կարող հիմա մատնանշել դրանք: «Ի վիճակի եմ նպաստել այդ լուծումներին այնքանով, որքանով կարգավիճակս է թույլ տալիս, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կոնկրետ այդ դեպքում չեմ կարող ասել` ցուցարարների գործողություններն իրավաչափ են, թե ոչ: Իմ մտահոգությունը չի վերաբերում չբողոքելուն կամ քննադատության ձայն չբարձրացնելուն: ՀՀ-ում յուրաքանչյուր ոք կարող է յուրաքանչյուր հարցի շուրջ իր բողոքի ձայնը բարձրացնել: Բայց կիրառվում է բռնություն, իրականացվում են գործողություններ, որոնք խախտում են մարդու իրավունքները»,-փաստել է Թաթոյանը:
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տվյալ հարցին չմիջամտելու որոշման մասին` Թաթոյանը շեշտել է, որ չի կարող մեկնաբանել վարչապետի գործողությունները, միայն կարող է նշել, որ եկեղեցին անջատ է պետությունից, և դա պետք է հստակ հասկանալ:
«Այո, Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ դեր ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և ես անհանգստացած եմ, որովհետև այն մեր ազգային արժեքներից է և ասոցացվում է հայոց միասնականության հետ, մյուս կողմից՝ կարևոր է խղճի, դավանանքի ազատությունը երկրում»,-եզրափակել է Արման Թաթոյանը:
Հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01