Նախընտրական շրջանում թեկնածուների մասին կեղծ տեղեկատվության շրջանառությունը կանխելու համար տարբերակներ է պետք մտածել: Այս մասին այսօր կառավարությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով պատասխանեց քննարկմանը ներկա ՀԿ ներկայացուցչի հարցին:
«Եթե մենք սահմանենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճեր պետք է անցկացվեն, ապա թեկնածուներն ավելի շատ կերևան հեռուստատեսությամբ ու նրանց մասին կեղծ լուրեր տարածելն ավելի դժվար կլինի: Միշտ կարելի է գնալ Հյուսիսային Կորեայի ճանապարհով, արգելափակել ինտերնետն ու չունենալ կեղծ լուրեր: Բալանսի հարցն է՝ ինչ անել, որ ունքը շինելու տեղն աչքն էլ չհանես»,- ասաց Իոաննիսյանը:
Ըստ նրա՝ ԶԼՄ օրենքով կա հերքման ինստիտուտ, և անձը, ում վերաբերյալ հրապարակում է եղել, կարող է դիմել դրա համար, իսկ եթե ԶԼՄ-ն չի բավարարում պահանջը, դա կարող է դատական պրոցեսով արվել, որը կտևի տարիներ:
Իոաննիսյանը նշեց, որ ընտրությունների պարագայում տարիներ անց հերքելն այլևս կարևոր չի լինի:
«Սա չիրացվող իրավունք է, էական չէ՝ տարիներ հետո կհերքեն, թե ոչ: Հանձնաժողովում քննարկման առարկա է լինելու այնպիսի ընթացակարգեր ամրագրելը, որ այդ դատական քննությունները կարճ ժամկետներում լինեն, ինչպես ընտրական այլ վեճեր»,- նշեց նա:
Հասարակական սեկտորի մեկ այլ ներկայացուցիչ էլ հարցրեց՝ ո՞վ է որոշելու, թե որ միջազգային ՀԿ-ն է դիտորդական առաքելություն իրականացնելու: «Դա միշտ եղել է ԿԸՀ պարտականությունը: ԿԸՀ-ն է համաձայնություն տվել, իսկ հիմա ինչպե՞ս է լինելու»,- հարցրեց նա:
Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ եղել է դեպք Աֆղանստանում գրանցված հասարակական կազմակերպության հետ կապված, որը դիմել է 100 հոգով դիտորդական առաքելություն իրականացնելու համար: «Աֆղանստան, ժողովրդավարություն... չէր բռնում: Անվտանգության հետ կապված խնդիր կար: Միջազգային դիտորդական առաքելության համար չափանիշներ պետք է դրվեն»,- նշեց նա:
ԿԸՀ հետ կապված Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Սահմանադրությամբ ամրագրված է ԿԸՀ ձևավորման կարգը, իսկ Ընտրական օրենսգրքով կարելի է վերանայել այն անձանց ցանկը, ովքեր կարող են լինել ԿԸՀ անդամ:
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01