Քրիստոնյա hայե՛ր
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ լինելով ազգային քրիստոնյա կուսակցություն, խստագույնս դատապարտում է հայ տեսակի պահպանման, հզորացման և համայն հայության միասնության հիմքի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ օրեր շարունակ լկտի պահելաձև ցուցաբերող, ոտնձգություններ իրականացնող, Հայաստանում արևմտյան այլասերված բարքերը քարոզող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ապօրինի և անօրինական գործողությունները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շատ անհասկանալի և տարօրինակ է հատկապես Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների բացահայտ անտարբերությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող՝ օտարածին ուժերի կողմից հստակ պատվիրված և կազմակերպված պետական հանցագործության հանդեպ: Միանշանակ է, որ Երկիր մոլորակում քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած հայ ազգի դեմ իրականացվող, հայ մարդու արյան մեջ շաղախված քրիստոնյա հավատը և ազգային ոգին, ասել է թե՝ հայկական ավանդական ընտանիքը, Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտպանող հայոց ազգային բանակը ոչնչացնել փորձող ազգավաճառների գործողությունները պետական հանցագործություն են: Ինչպե՞ս կարող են մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ինչպե՞ս: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնարավոր է շրջափակման մեջ գտնվի բացառապես մեկ դեպքում՝ հայկական բարձրավանդակից դուրս՝ հայատյաց ադրբեջանցիների կամ հայատյաց թուրքերի կողմից, բայց ոչ երբեք հայկական անուն, ազգանուն կրող մարդկանց կողմից: Ավելին՝ մայր Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած ոտնձգություն ավելի կործանարար է, քան, հայոց պետականության սահմանագծի դիմաց կանգնած, հորինված Ադրբեջանի ոտնձգությունները:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ոտնձգություն իրականացնող, արկածախնդիր խմբավորմանն ընդդեմ և խստագույնս պատժել բոլոր օրինազանցներին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Մայիսի Ասրյան
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03