Կառավարությունում քաղաքական ուժերի հետ քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ քննարկմանը մասնակցում են առաջնահերթ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որովհետև խորհրդարանական ուժերի հետ հարցի քննարկման ֆորմատ կա հենց ԱԺ-ում:
Նա ներկայացրեց այն մոտեցումները, որոնք ձևավորվել են հանրային քննարկումների ժամանակ՝ նշելով, որ դրանք կարծրացած չեն, իրենք բաց են ցանկացած առաջարկի:
«Հանգել ենք այն եզրահանգման, որ Հայաստանին գոնե այս փուլում անհրաժեշտ է պարզ համամասնական ընտրակարգ: Դա ընտրակարգ է փակ ցուցակներով, բայց ես խուսափում եմ այդ եզրույթից, որովհետև մարդկանց թվում է, թե դրանք գաղտնի ցուցակներ են։ Դա այդպես չէ, ընտրողը գիտի, թե ովքեր են ցուցակում, բայց ձայնը տալիս են միայն քաղաքական ուժին:
Այս ընտրակարգը կլուծի բազմաթիվ խնդիրներ, ընտրությունները կդառնան քաղաքական միջոցառում»,- ասաց Իոաննիսյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, որ իրենք պաշտպանում են հանձնաժողովի մոտեցումը՝ պարզ համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը և կարծում են, որ գործող ռեյտինգային ընտրակարգը ընտրությունների վերածել էր «ռեսուրսների մրցապայքարի»:
Ա. Խաչատրյանը առաջարկություն հնչեցրեց կոալիցիաները կազմելու սահմանափակման Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի մասին: «Գրված է, որ անցողիկ շեմը հաղթահարած ցանկացած ուժ կարող է կոալիցիա կազմել առավելագույնը 2 անցողիկ շեմը հաղթահարած ուժերի հետ: Սա արհեստական խոչընդոտ է հետագայում կոալիցիաներ կազմելու համար: Մենք առաջարկում ենք հանել այս խոչընդոտը, թույլ տալ կոալիցիաներ կազմել ցանկացած թվով ուժերի հետ»,- նշեց նա:
Անժելա Խաչատրյանն ասաց, որ առաջարկում են որոշակի խստացումներ նաև բարեգործությամբ զբաղվողների հետ կապված, հատկապես, երբ անձը թեկնածու է:
«Հայաստանում բարեգործության քողի տակ ընտրակաշառք է բաժանվում, որը վատ ազդեցություն է ունենում ընտրության արդյունքների վրա»,- հավելեց «Ազատ Դեմոկրատներ»-ի փոխնախագահը:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ կոալիցիաների հետ կապված հանձնաժողովն ունի դիրքորոշում՝ կոալիցիա կազմող ուժերի թվի սահմանափակումը պետք է հանվի: Նախընտրական շրջանում բարեգործության արգելքի մասով էլ Դանիել Իոննիսյանը համաձայնեց:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03