ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել սիրիական հիմնախնդրի շուրջ, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Աղբյուրը նկատում է, որ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցն իրականացվել է Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հելսինկյան հանդիպումից անմիջապես առաջ։
Հայտնի է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսով քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը՝ հատկապես քննարկման կենտրոնում պահելով Մանբիջի հարցը։
Նախագահները նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցել սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։
Սիրիայի հյուսիսային այդ շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողություններն իրականացվելու են հիմնականում երեք փուլով․ նախ, քուրդ զինյալները պետք է ամբողջովին հետ քաշվեն տարածքից, այնուհետև թուրքական ու ամերիկյան զինված ուժերը համատեղ քայլեր կձեռնարկեն Մանբիջում ամբողջական անվտանգության ապահովման ուղղությամբ։ Երրորդ քայլը պետք է լինի Մանբիջի վերաբնակեցումը՝ այդ թվում Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի ներգաղթյալներով։
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03