Երեւան-Գյումրի ավտոճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 16:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ.Ե., ծնված 1964 թ.) եւ «Toyota Ipsum» մակնիշի (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1961 թ). ավտոմեքենաները: «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Աշոտ Գ.-ն (ծնված 1957 թ.), տեղում մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին եւ ուղեւոր Աիդա Գ.-ին (ծնված 1959 թ.): Նրանք հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Աիդա Գ.-ն հիվանդանոցում մահացել է, Վ.Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Փրկարարներն Աշոտ Գ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01