«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջին փոխվարչապետի խոսնակի անհաջող ձևակերպումներից հետո, ինչպես և սպասելի էր, սկսվեց խոսնակին հայհոյողների ու պաշտպանողների ֆեյսբուքյան ճակատամարտը: Սակայն ոչ մեկի, ոչ էլ մյուսի մասին չէինք ցանկանա խոսել, չէինք ցանկանա խոսել նաև խոսնակի արտահայտությունների մասին: Այս ամբողջ պատմության մեջ սակայն, կա շերտ, որը չենք կարող շրջանցել: Իրականում խոսնակի ձևակերպումները ընդամենը պատառիկներ են վերջին շրջանում հնչող բավական հեղհեղուկ թեզիսների, հեղհեղուկ ոչ թե բացասական իմաստով, այլ պարզապես ձևակերպվածության պակասի:
Մեծ հաշվով, հասկանալի չէ, թե ինչ արժեքների, մտածողության ու աշխարհայացքի տեր կառավարություն է ձևավորվել ներկայումս: Անշուշտ, վարչապետն իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում, անդրադառնալով գաղափարական սկզբունքներին և կողմնորոշումներին, շեշտում է հայամետությունը կամ հայաստանամետությունը: Մինչ ընտրությունը Նիկոլ Փաշինյանը
խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ ևս խոսեց տարբեր իզմերի փոխարեն հայաստանամետության մասին: Սակայն ընդհանուր առմամբ, հայաստանամետությունը կարող է լինել գործունեության առանցք կամ նպատակ, բայց ոչ գաղափարախոսություն:
Ըստ էության, ներկայումս գաղափարախոսությունների պակաս ունեն և՛ քաղաքական կուսակցություններից շատերը, և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը: Խորհրդարանական կառավարման համակարգում այս բացը լուրջ թերություն է, որովհետև ինչքան էլ այսօր խոսենք տարբեր իզմերի ու գաղափարախոսությունների խառնաշփոթի մասին, միևնույն է, առանց գաղափարախոսական բանավեճի, նույնիսկ հակասությունների պառլամենտարիզը չի կարող կայանալ:
Հնարավոր չէ ունենալ որակյալ խորհրդարան, եթե այնտեղ չկան աջ, ձախ, լիբերալ ու պահպանողական ուժեր` թեկուզ թույլ արտահայտված: Այս խնդիրը մշտապես էլ եղել է անկախությունից հետո: Այն, իհարկե, տրամաբանական էր, քանի որ գաղափարական հոսանքները մեկ օրում չեն ձևավորվում, սակայն երբ չկա անգամ քայլ այդ ուղղությամբ, սա արդեն խնդիր է:
Հենց այս գաղափարական ու աշխարհայացքային թեզիսների պակասությունն էլ բերում է ցանկացած հասարակական անհատի այս կամ այն ձևակերպումների շուրջ անլուրջ, զգացմունքային, հայհոյական ու նույն մակարդակի պաշտպանական տարբեր ճառերի ու բախումների: Խնդիրն այստեղ բոլորովին էլ խոսնակն ու նրա արտահայտությունները չեն, այլ այն, թե ինչ աշխարհայացքի արդյունք են նման ձևակերպումները ոչ միայն խոսնակի մոտ: Սա ամենակարևոր խնդիրն է, որի պատասխանը կենսական նշանակություն ունի, քանի որ պետք է ի վերջո հստակ կողմնորոշվել` արդյոք այսօր իշխանության ղեկին մոտեցել են ազգային, պահպանողական, լիբերալ– ազատական, թե՞ որևէ այլ գաղափարախոսական սահմանումներ ունեցող մարդիկ: Ընդ որում` պարզել ոչ թե դրանցից մեկն ու մեկի դրական կամ բացասական լինելու, այլ տարատեսակ կազուսային վիճակներից խուսափելու համար: Իսկ նման կազուսային վիճակները կարծես թե սկսել են ավելի ու ավելի հաճախ հանդիպել, քանի որ տարօրինակ մտայնությամբ ազգային պահպանողականությունը ընկալվում կամ ներկայացվում է որպես հետադիմություն, իսկ ազատականությունը հակառակ ճամբարից դիտվում է որպես «արևմտյան փչացած բարքերի ներմուծում» երկիր:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
11:09 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03