Թուրք հոդվածագիր Օյա Բայդարը թուրքական T24 կայքի իր սյունակում անդրադարձել է այժմ Թուրքիայում քրդերի դեմ տեղի ունեցող գործողություններին, զուգահեռներ անցկացրել ներկայի և 1915 թվականի դեպքերի միջև:
Հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Տեղահանություն նշանակում է՝ բռնի աքսորել, քշել: Մարդկանց իրենց տնից, տեղից, հողից, ընկերներից ու բարեկամներից, նախնիների գերեզմաններից բռնությամբ պոկել և օտար հողերի, ինքնության, լեզվի, մարդկանց, հավատքի, ավանդույթների վայր տեղափոխել:
Երբ 1915-ին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն ես կոչում, որոշները սկսում են բղավել, թե մեր պապերը հանցանք գործել չէին կարող: Բայց երբ հայերի տեղահանություն ես ասում, չեն անհանգստանում, հպարտությամբ են ընդունում, պատճառներ են բերում: Սակայն տեղահանությունը մեծ կամ փոքր չափով մահ է, կոտորած, ավեր…
Այս հողերի քաղաքական ու ժողովրդագրական պատմությունն Օսմանյան կայսրությունից այս կողմ տարբեր խմբերի դեմ իրագործված տեղահանությունների պատմությունն է:
Կայսրության հողերում ապրած ազգերը, կրոնական, քաղաքական, ռազմական պատճառաբանություններով, հարյուր հազարներով աքսորվել են:
Թուրքական պետության կառուցման ընթացքում, «Իթթիհաթ վե Թերաքքիից» մինչև մեր օրերը, աքսորի քաղաքականությունը ներքին սպառնալիքը, բողոքը կանխելու, ճնշելու ամենամեծ զենքերից մեկն է եղել:
1914-1923 թվականներին Պոնտոսի հույների տեղահանությունը, 1915-ին հայերի տեղահանությունը, ասորիների տեղահանությունը, 1934-ին հրեաների տեղահանությունը, 1937-1398 Դերսիմի տեղահանությունը, 1964 թվականին՝ հույների տեղահանությունը...
Միլիոնավոր մարդկանց կյանք կործանած, մարդկության դեմ հանցագործության նման այս դեպքերը բոլորն ապացուցված են, դրանք շատ հուշերի, վեպի թեմա են դարձել:
Պաշտոնական պատմությունն ու գաղափարախոսությունն այդ ամենի մասին տեղյակ չլինելու, հանրության գիտակցությունից ջնջելու համար ազգայնականության զգացմունքները շարժելու ստեր հորինելուց մինչև վախեցնելու ու ճնշելու մեթոդներ՝ ամեն ինչ օգտագործում է:
2016 թվական. մեր աչքի առաջ, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ պաշտոնապես չհայտարարված տեղահանություն է տեղի ունենում: Քրդերի տեղահանությունը: Քրդերի տեղահանությունը սկզբից ի վեր պլանավորված շարժո՞ւմ է եղել, թե՞ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունն առանց փշերի վարդի պարտեզ դարձնելու նպատակով սկսվեց՝ չեմ կարողանում հստակեցնել:
Այսպես թե այնպես, տարածաշրջանում մահերը, ավերները, հողին հավասարեցված թաղամասերը, վառված, ածուխ դարձած անտառները, ճնշումները, վախը, անապահովությունը հազարավոր մարդկանց ստիպեցին գաղթել: Մոտ ապագայում լուծումը տեսանելի չէ:
Այրված ու քանդված քաղաքները, թաղամասերը, տները, և, իհարկե, խաթարված կյանքերը, սրտերն ինչպե՞ս են բուժվելու՝ ոչ ոք չգիտի:
Տրված խոստումները, անգամ՝ երեխաներին խաբել չկարողացող նախաձեռնությունները բոլորը սուտ են, բոլորը երազանք են: Արդյունքը՝ տարածաշրջանը հնարավորինս քրդազրկելն է:
Սիրիացի փախստականներն ի՞նչ մեղք ունեն։
Օսմանյան կայսրությունից ի վեր այսպիսին է իրադրությունը. տեղի ժողովուրդը հարկադրված կգաղթի, դատարկված տեղերում պետության պահակները կտեղավորվեն: Ձուլվել չցանկացողները, դիմադրողները, իրենց իրավունքները պահանջողները, ինքնությունը պահողները կճնշվեն, իշխանության ցանկացած ժողովրդագրական հավասարակշռությունը կպահպանվի:
Քուրդ բնակչության՝ տարածաշրջանում ունեցած գերակշռությունը կոտրելու, առնվազն հավասարակշռելու համար այժմ էլ սիրիացի փախստականներին են օգտագործելու»:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55