Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է: Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք սպասարկում են 97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման ծավալը տարեկան միջինում կազմում է 290 մլն.խ.մ: Դեռևս ձմեռվանից, ելնելով եղանակային պայմաններից, ակնհայտ էր, որ տարին ջրասակավ է լինելու և ոռոգման համակարգը պետք է գործի մեծ լարվածության պայմաններում: Իսկ վերջին օրերի շոգ եղանակն այս տարածաշրջանում ավելի է մեծացրել ջրի պահանջարկը, ստիպելով նախատեսվածից շատ ջուր օգտագործել, տեղեկացնում են Ջրպետկոմի լրատվական ծառայությունից:Ոռոգման ջրի պատշաճ մատակարարման, արդար բաշխման, նորմատիվների, ինչպես նաև վարձավճարների գանձման խնդիրներն ու համակարգում իրականացվող աշխատանքները տեղում քննարկելու համար այսօր Արմավիրի մարզ են մեկնել Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ՋՕԸ-ների աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը:
Կոմիտեի նախագահը մարզում խորհրդակցություն է հրավիրել «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների գործադիր տնօրենների, «Ջրառ» կազմակերպության, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տիկին Գաբայանը լսել է ընկերությունների ղեկավարներին, կիսել նրանց մտահոգությունները սակավաջրության հետ կապված, բայց և վստահեցրել, որ ունեցած ջուրն առավելագույն արդարությամբ, օպտիմալ տարբերակներով բաշխելու դեպքում բոլոր ջրօգտագործողները հավասարաչափ կկարողանան օգտվել ջրից, էական վնասներ չեն կրի ու կկարողանան ավելի պարտաճանաչ վճարել օգտագործած ջրի դիմաց:
Պատկերը մտահոգիչ էր նաև գանձումների մակարդակով. շուրջ 30 տոկոսի նվազում է արձանագրվել, որի հետևանքներն առաջին հերթին զգալի կլինեն հենց համակարգում: Դրանք կանխելու համար կոմիտեի ղեկավարն առաջարկում է ջրօգտագործողներին իրազեկել, պարզաբանել, հողի մշակին հաշվետու լինել, թե ինչ նպատակներով են ծախսվում նրանց վճարած գումարները և արդարության սկզբունքի պահպանման դեպքում վստահ լինել, որ ավելի պարտաճանաչ վճարումներ կկատարվեն, իսկ այդ գումարները կուղղվեն նաև համակարգի պահպանությանն ու մնացած ծախսերին:
Ինեսսա Գաբայանը խոսել է ՋՕԸ-ների մասին, որոնց աշխատաոճի փոփոխությունը հրատապ պահանջ է առաջին հերթին՝ ինքնակառավարման տեսանկյունից:
«Ջրօգտագործողների ընկերությունները ժամանակին ստեղծվել են՝ հենց ջրօգտագործողին մասնակցային կառավարման հնարավորություն տալու համար: Դա շատ կարևոր է և պետք է լիարժեք իրացվի, որպեսզի մեր ջրօգտագործողները տեղյակ ու մասնակից լինեն իրենց ընկերության ամբողջ գործունեությանը: Մենք այս ուղղությամբ էլ լրջագույն անելիքներ ունենք»,- ասել է կոմիտեի նախագահը:
Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են նաև կարկտահարությունից, /ցրտահարությունից/ տուժած տնտեսություններին փոխհատուցում տալու խնդրին, պարզաբանելով, որ նախկինում կառավարությունից այդ փոխհատուցումը սուբսիդավորման տեսքով էր և վնասներ կրած գյուղացին կարողանում էր այդ կերպ փակել մասնավորապես ոռոգման ջրի վարձը:
Կոմիտեի նախագահը խոստացավ խնդիրը քննարկել շահագրգիռ մյուս կառույցների հետ, ներկայացնել նաև կառավարությանը:
«Արմավիրի մարզում լուրջ խնդիր կա նաև գերնորմատիվ հողերի հետ կապված. այստեղ պետք է պետության հստակ քաղաքականությունը լինի. այդ տարածքներում անիմաստ է ինտենսիվ ոռոգում պահանջող մշակաբույսեր աճեցնել, մյուս կողմից դա կանխելու և գյուղացուն ճիշտ ուղղորդելու համար պետք է անդադար աշխատանք համապատասխան կառույցների հետ միասին, որպեսզի անընդհատ չբախվենք անիմաստ ջուր վատնելու խնդրին»,- տեսակետն է ներկայացրել Ինեսսա Գաբայանը, շրջելով մի քանի համայնքների աղակալված հողատարածքներով:
Այցի հաջորդ կանգառը Զարթոնքի պոմպակայանն էր, որն իր ներուժից էապես նվազ հզորությամբ է աշխատում Սևջուր գետի ցամաքելու պատճառով և չի կարողանում լիարժեք ջուր հասցնել իր սպասարկման գոտու ջրօգտագործողներին: Այցն ավարտվել է անհետաձգելի մի քանի հանձնարարականներով:
Կոմիտեի նախագահը առաջիկա աշխատանքային օրերը հիմնականում կտրամադրի մարզային այցերին՝ առկա խնդիրները տեղերում լիարժեք գույքագրելու, իրականացվող ծրագրերին ծանոթանալու և անելիքները հստակեցնելու նպատակով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01