Հերսին նկատել է հեռախոսը օվկիանոսի հատակին՝ Դորսեթի ափին, երբ ակվալանգով սուզվել է։ Աղջիկը նկատել է հեռախոսը էկրանի լույսով և դրել է այն կոստյումի գրպանը, որտեղ և մոռացել է դրա մասին մինչև երեկո։ Ավելի ուշ նա հանել է հեռախոսը և չորացրել է այն։ Պարզվել է, որ սարքը ոչ միայն աշխատում է, այլ նաև չի լիցքաթափվել։
Աղջիկը բացել է iPhone 7 Plus սմարթֆոնի կոնտակտների բաժինը և գտել է հեռախոսի տիրոջը։ Դա Կանադայի բնակիչ է եղել, որը աձակուրդն անց էր կացրել Լա–Մանշի ափին, որտեղ և կորցրել էր հեռախոսը մի քանի օր առաջ։ Հերսին փաթեթավորել է այն և ուղարկել է տիրոջը՝ Կանադա։