«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև թյուրըմբռնում չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի արած մի քանի դիտարկումներին:
Հիշեցնենք, որ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե Եվրամիության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, դեսպան Սվիտալսկին ասել էր, թե ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ողջ թիմով սպասում են ՀՀ կառավարության կոնկրետ առաջարկներին ու գաղափարներին այն հարցի վերաբերյալ, թե ինչպես կարող են աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին:
«Հարկ է հասկանալ, որ չկա փոփոխություն ԵՄ-ի նկատմամբ հայկական քաղաքականության մեջ, իսկ դուք ասում եք, որ այս հայկական գոյություն չունեցող քաղաքականությունը փոփոխության պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից: Կարող եք բացատրել` ինչպես համատեղել այս երկուսը»,- նկատել էր Սվիտալսկին:
Արման Եղոյանն ասաց, որ ՀՀ կառավարությունն առաջարկներ է ներկայացնելու Եվրամիությանը: Ըստ նրա՝ այդ առաջարկները վերաբերելու են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին: «Վերոնշյալ առաջարկները ներկայումս մշակման ու ներկայացման փուլում են գտնվում»,- հստակեցրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:
Արման Եղոյանը նաև ընդգծեց, որ թյուրըմբռնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դիրքորոշումներում չկա: Նրա որակմամբ, կա երկխոսություն, աշխատանքային քննարկումներ: «Եղել է երկխոսություն Բրյուսելում, այն շարունակվել է այստեղ դեսպանի կողմից, աշխատանքն ընթացքի մեջ է»,- նշեց Արման Եղոյանը:
Նշենք նաև, որ նախօրեին դեսպան Սվիտալսկին տեղեկացրել էր. «Որոշ նախնական գաղափարներ ստացել ենք, կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր: Երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել: Ինչ ենք լսել, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ տեխնիկական և ֆինանսական աջակցություն: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք շատ կոնկրետ գաղափարներ ստանանք»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01