ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.352.450 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 16 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 5.090.450 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բալենի, 3 հացենի, 7 կաղնի, 18 հաճարենի, 23 բոխի) հաշվարկվել է 3.592.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (6.2 խմ)՝ 116.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 կաղնի, 6 բոխի, 1 հաճարենի) հաշվարկվել է 531.840 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (32.93 խմ)՝ 727.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
ՀՀ Սյունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 2 թխկի, 12 բոխի) հաշվարկվել է 122.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:
ՀՀ Տավուշի մարզ` ապօրինի որսի 1 դեպքով (5 անտառային աղավնի, 3 չիլ կաքավ, 1 նապաստակ, 1 քարակաքավ, 1 կասպիական սև ագռավ) հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 3 դեպքով (70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 140.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 2 դեպքով (27 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ առանց համապատասխան փորձաքննական եզրակացության շինարարություն կատարելու 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01