ՀՀ նախագահի նստավայրի տարածքում «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կազմակերպած աստղադիտման շրջանակում մի խումբ երեխաներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ հնարավորություն ունեցան դիտել Lուսինը, Վեներան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս ներկա էր աստղադիտմանը․ նա զրուցեց երեխաների և կազմակերպիչների հետ։
«Հաջորդ անգամ պետք է երեխաներին Բյուրականի աստղադիտարան հրավիրել: Կարծում եմ` նրանց համար հետաքրքիր փորձառություն է Լուսինը, աստղերը տեսնելը: Այդ փոքրիկ կետերը, որ երկնակամարում կան, իրականում կետեր չեն, այլ հսկա, գեղեցիկ մոլորակներ: Ցանկալի է երեխաներին օգնել, որ նրանց երևակայությունը զարգանա, մտահորիզոնն ընդլայնվի և հասկանան, որ կյանքում ամեն ինչ կարող են անել, մանավանդ՝ նոր Հայաստանում»,- շեշտեց նախագահը:
Անդրադառնալով Հայաստանում աստղագիտության զարգացմանը՝ Արմեն Սարգսյանը շեշտեց, որ մեր երկրում առհասարակ գիտության զարգացման համար ներուժը մեծ է: «Այսօր հանդիպեցի երկու խումբ ֆիզիկոսների հետ և’ ֆիզիկայի ինստիտուտից, և’ համալսարանից, քանի որ գիտությունը և կրթությունը շատ էական են մեր երկրի համար: Հայաստանը չի կարող լինել բնական ռեսուրսների երկիր, հետևաբար պետք է լինի բնական մտքի երկիր. մտքի, որը կկարողանա մրցել ամբողջ աշխարհում»,-ասաց նա և հավելեց, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե փոքր տարիքից երեխաներին ոգևորեն, ոգեկոչեն և ճանապարհ ցույց տան:
Նախագահը երեխաներին հորդորեց գտնել այնպիսի աշխատանք, որն իսկապես սիրում են, ազատ արտահայտեն իրենց մտքերը և ներուժը ծառայեցնեն իրենց, իրենց ընտանիքին և հայրենիքին:
Հասարակական կազմակերպության անդամ Ծովակ Ոսկանյանի խոսքով` նախաձեռնության նպատակը սիրողական աստղագիտության և աստղադիտման հանրայնացումն է, այդ մշակույթի տարածումը: «Վայրի ընտրությունը խորհրդանշական է. մենք, լինելով հասարակական կազմակերպություն, մեր պարտքն ենք համարում ամրապնդել պետականությունը և դրա գաղափարը»,-ընգծեց նա:
Նա ասաց, որ սիրողական աստղադիտումը նոր բացահայտումներ անելու և գեղագիտական հաճույք ստանալու հնարավորություն է տալիս: Իր կյանքում նման բացահայտումներ շատ են եղել և ինքը բավականին շատ նոր երկնային մարմիններ է գտել:
Սիրողական աստղադիտում իրականացնելու նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին էր դիմել «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ և բաց դասեր է անցկացնում` նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել դրա նկատմամբ: Նախագահի աշխատակազմն ընդառաջել էր կազմակերպության խնդրանքին` հնարավորություն ընձեռելով միջոցառումը կյանքի կոչել նստավայրի տարածքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01