«Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ ՊԵտերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին: Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի, մաքսային հարցեր: Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ի դեպ, ժամանակին թիվ մեկ բորտով թռավ Դուշանբե՝ նույնանման նիստին մասնակցելու, վերադառնալիս էլ օդանավում աշխարհին տեղեկացրեց, որ այսուհետ ինքն է մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների միջկառավարական նիստերին, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ ինքն է վարչապետի համարժեքը, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների նիստերին՝ որպես երկրի ղեկավար: Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը չի ցանկացել, որ պարոն Արարատը մասնակցի այդ նիստին, պահանջել է, որ Փաշինյանը ներկա լինի:
Բացի այդ, մեզ ասացին, որ ռուսական կողմը հատուկ է շեշտել, որ Փաշինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն: Կառավարությունից էլ պատճառաբանեցին, թե օրակարգային այնպիսի հարցեր կան, որ Փաշինյանի ներկայությունն անհրաժեշտ է, միշտ չէ, որ նա կմասնակցի այդ նիստերին: Հարցին, թե ինչու է այդպես որոշվել, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց. «Սա մասնակցության ձևաչափի վեճ չէ, մասնակցության ձևաչափը կորոշվի աշխատանքային նպատակահարմարությունից ելնելով, այցից մի քանի օր առաջ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55