Կանադահայ դերասան և հասարակական գործիչ Արսինե Խանջյանը հույս ունի, որ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը: Այս մասին նա ասաց՝ պատասխանելով LGBTnews-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նոր քաղաքական իրավիճակում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների խնդիրների լուծման առնչությամբ:
«Ես հուսով եմ, որ այդ հարցը կլուծվի, որովհետև նոր Հայաստանը նոր մոտեցումներով է վերաբերվում իր ժողովրդին, իր ազգին: Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն ու մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի»,- նշեց նա:
Արսինե Խանջյանն այս հարցում կարևորեց նաև քաղաքացիական կառույցների դերը՝ նշելով, որ այդ հարցը պետք է թափանցիկ ձևով ներկայացվի. «Հույս ունեմ, որ քաղաքացիական հաստատությունները կկարողանան ավելի զորավոր կերպով պետությանը դիմել՝ առանց վախենալու, որովհետև վախը տգեղ երևույթ է ցանկացած ժողովրդի, հատկապես հայության համար»:
Դերասանը նշեց, որ ինքը ԼԳԲՏԻ մարդկանց դիտարկում է իբրև բոլոր մյուս քաղաքացիներին հավասար անձանց, որոնք իրավունք ունեն ազատ ապրելու իրենց միջավայրում, իրենց ժողովրդի մեջ՝ չթաքցնելով իրենց ինքնությունը:
Ամբողջությամբ՝ lgbtnews.am
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44