Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:«ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով: Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի եւ միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության եւ գերբարձր հաճախականությունների լաբորատորիաներ, ծանոթացել հագեցվածությանն ու պայմաններին: Շրջայցից հետո Հանրապետության նախագահը, ինստիտուտի ղեկավարության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է գիտաշխատողների, արագացուցչի վրա իրականացվող հետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական խմբերի ներկայացուցիչների հետ, լսել ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները: Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին՝ նախագահ Սարգսյանը կարեւորել է գիտական հաստատությունների միջեւ երկխոսությունը եւ առկա ձեռքբերումների ու ավանդույթների վրա հիմնված՝ գիտության զարգացման նոր տեսլականի ձեւավորումը: Հանդիպման մասնակիցներին նա կոչ է արել մասնակցել այդ տեսլականի ձեւավորմանը: «Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում»,-նշել է Հանրապետության նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից ամենայն աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44