Օտար երկրյա քաղաքացի կանադահայ դերասան եւ հասարակական գործիչ ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ կրկին ակտիվացել է եւ սկսել է թելադրել հայաստանյան իշխանությանը, թե ինչ քայլեր անի: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը: Ընդ որում՝ այս հարցում իշխանությանը չդիմելը, այն օտար ազդեցությունների հետեւանք համարելը Ա. Խանջյանը տգիտություն է որակել՝ վիրավորելով ՀՀ քաղաքացիներին: Իսկ, ըստ էության, սրբապղծությունը որակել հարգանք սիրո եւ անկախ ինքնության հանդեպ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշում է. «Ըստ ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի 2015-2016 թթ. տվյալների կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է 98% արդյունքով (http://assets.pewresearch.org/…/CEUP-Overview-Russian-FOR-W… - էջ 31): Փաստորեն, ըստ Արսինե Խանջյանի ՀՀ քաղաքացիների առնվազն 98%-ը տգետ են, քանի որ դեմ են ԼԳԲՏ կոչված պղծությանն ու օրինականացմանը։ Այդ իսկ պատճառով, Արսինե Խանջյանը կարծում է, որ մենք ՝ ՀՀ քաղաքացիների առնվազն 98%-ը վերադաստիարակման կարիք ունենք պղծություններն ու այլասերումները որպես նորմ ընդունելու համար։ Եվ դա պետք է իրականացնի մեր կառավարությունը օրենսդրական դաշտում փոփոխությունների միջոցով»։
Ըստ Հ. Այվազյանի, այլ կերպ ասած՝ սա նշանակում է, որ օրենքով պետք է ստիպեն, որպեսզի այլասերումների ու պղծությունների նկատմամբ բացասական վերաբերմունքը մեր երեխաների մտածելակերպի մեջ ապագայում փոխվի, իսկ ընդվզող ծնողները պետք է օրենքով պատժվեն. «Կրկին անգամ հիշեցնում եմ, որ դեռեւս 2017 թ․-ին ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման դրեց ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որի 197-րդ հոդվածը սահմանում է մինչեւ 2 տարվա ազատազրկում այն ֆիզիկական եւ պաշտոնատար անձանց համար, ովքեր բացասական կեցվածք կցուցաբերեն այլասերումների ու պղծությունների դրսեւորումների նկատմամբ (https://www.e-draft.am/projects/496/about): Եվ չնայած, որ նախագիծը առաջարկվել էր նախորդ իշխանություների օրոք, այն առ այսօր չեղյալ չի համարվել, 2017 թ․-ին անցել է հանրային քննարկման փուլը եւ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կարող է մտնել Ազգային ժողով», - զգուշացնում է հկ ներկայացուցիչը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
11:09 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03