ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Ռուսաստանը համաձայնվել Է օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում: Հուլիսի 18-ին այս մասին նա գրել Է Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանը համաձայնվեց օգնել ԿԺԴՀ-ի հարցում, որտեղ մեզ հետ հարաբերությունները լավ են, եւ գործընթացն առաջ Է գնում: Շտապողականություն չկա, պատժամիջոցները մնում են ուժի մեջ: ԿԺԴՀ-ի համար մեծ օգուտները եւ խոստումնալից ապագան գործընթացի վերջում Է»,- գրել Է նա:
Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցավ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին լիաֆորմատ հանդիպումը: Գագաթնաժողովից հետո նախագահը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել Է, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել Է ԿԺԴՀ-ի թեման: «Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ եւ ինչպես կարող ենք անել, որպեսզի Հյուսիսային Կորեայում բարելավենք իրադրությունը»,- հայտարարել Է նա:
Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակով բանակցությունների արդյունքներով Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ Փհենյանը հայտարարել Է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման պատրաստակամության մասին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվել Է ի պատասխան ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ: Այնուամենայնիվ ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության մեջ կողմերի մտադրությունները չեն կոնկրետացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55