Լիբանանի միապալատ խորհրդարանի պատգամավորները նորից չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել։ «Նահարնեթ» կայքի տեղեկություններով՝ խոսնակ Նաբիհ Բերրին ընտրությունները 41-րդ անգամ հետաձգվում են քվորումի բացակայության պատճառով։ Պատգամավորների պալատի հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 8-ին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ընթացակարգի մեկնարկի համար պետք է ներկա լինեն 128 պատգամավորներից 86-ը։ Սակայն երրորդ զանգի պահին դահլիճում 2 անգամ պակաս պատգամավոր է եղել։

