ARM | RUS |

«Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ». փոխվարչապետի ելույթը Նյու Յորքում

19.07.18 | 12:34

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք զեկույց ամբողջությամբ.

«Մեծարգո նախագահ,

Գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ 2018 թվականի բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին կամավոր ազգային զեկույցը։ Այս հավաքը գերազանց հնարավորություն է՝ վերահաստատելու Հայաստանի հավատարմությունը 2030-ի օրակարգին եւ Կայուն զարգացման նպատակներին։ Բարձրաստիճան քաղաքական ֆորումը պատշաճ հարթակ է մեր համաշխարհային օրակարգի հարցերին անդրադառնալու, ինչպես նաեւ՝ մեր ժողովուրդների եւ մեր երկրների ավելի լավ ապագայի երաշխավորման ուղղությամբ մեր հավաքական քաղաքական կամքը եւ հանձնառությունն ի ցույց դնելու համար։

Այս տարվա գարունը, ինչպես շատերդ եք թերեւս տեղյակ, վճռորոշ եւ կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան էր մեր Հանրապետության համար։ Մեր նոր կառավարությունն իշխանության եկավ ժողովրդավարական եւ խաղաղ հեղափոխության միջոցով, որը գերազանցեց շատերի երեւակայության սահմանները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ակնհայտ զուգահեռներ եմ տեսնում մեր հեղափոխության եւ այսօր այս դահլիճում ծավալվող մեր աշխատանքների միջեւ։ Թույլ տվեք մանրամասնել։

Իմ երկրում տարիներ շարունակ երազում էինք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ երաշխավորված կլինի իրավունքի գերակայությունը, կհարգվեն մարդու իրավունքները՝ ներառյալ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կառավարություն ձեւավորելու իրավունքը, պետական կառավարման համակարգում ապահովված կլինի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձր մակարդակը, արդյունավետ եւ բարեխիղճ պետական կառավարումը, լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսությունը կլինի ազատ եւ իրապես մրցունակ, սոցիալական ինստիտուտները՝ ուժեղ, եւ ընդհանուր առմամբ՝ երկրի բնակիչները կլինեն ազատ, հպարտ, բարեկեցիկ եւ երջանիկ։

Այս երազանքն իրականություն դարձնելու համար մենք փորձել ենք եւ փորձել, չենք խնայել ջանք եւ եռանդ, մի քանի անգամ պարտվել ենք եւ կրել անդառնալի կորուստներ, սակայն երբեւէ չենք համակերպվել, կանգ չենք առել եւ չենք հանձնվել։ Մեր սրտերում եւ մեր մտքերում պահել եւ փայփայել ենք ավելի լավ Հայաստանի մեր երազանքը, երբեք չենք դադարել երազել եւ կրկին ու կրկին փորձել։ Ի վերջո, հաջողության ենք հասել։

Մարտի վերջին օրերին սկսեցինք մեր նոր քայլերը՝ ունենալով ընդամենը մի քանի հետեւորդներ. քայլելով մեկ-երկու շաբաթների ընթացքում անցանք մեր փոքր, բայց միեւնույն ժամանակ մեծ երկրի տարածքով՝ ձյան, անձրեւի եւ կիզիչ արեւի ներքո, ապա՝ մուտք գործեցինք Հայաստանի մայրաքաղաք՝ Երեւան, մոտ հարյուր հոգով, որից երկու-երեք շաբաթ անց, մեր ամբողջովին խաղաղ շարժման վերջին օրերին, ակտիվ մասնակիցների թիվը գերազանցեց մեկ միլիոնը՝ մեր երկրի բոլոր քաղաքների եւ գյուղերի փողոցներում եւ հրապարակներում։ Վայելում էինք մեր հասարակության բացարձակ օժանդակությունը, եւ ուրեմն՝ հաղթանակն անկասելի էր։

Եվ այսօր, որպես ժողովրդավար պետության լեգիտիմ կառավարություն, հստակ պատկերացում եւ կամք ունենք մեր մանդատն իրականություն դարձնելու, այսպես կոչված քաղաքացիական պայմանագիրը՝ պետության եւ քաղաքացիների միջեւ կնքվող հասարակական պայմանագիրը վերագնահատելու, պետականաշինության գործընթացը վերսկսելու, ընդգրկուն հիմնարար բարեփոխումներ մեկնարկելու համար, որոնք ուղղված կլինեն կոռուպցիան արմատախիլ անելուն, թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ պետական կառավարում ձեւավորելուն, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը երաշխավորելուն եւ ազատ եւ մրցունակ բիզնես-միջավայրի եւ ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի հիման վրա տնտեսական աճն ավելացնելուն։ Ցանկանում եմ հստակորեն ամրագրել. Հայաստանի նոր առաջնորդների համար սա զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Սրանք հեղափոխության եւ անձամբ մեր հիմնարար արժեքներն են՝ արժեքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն։

Այժմ անցնեմ զուգահեռներին։ Ինչպես նշեցի, մենք հավատ էինք տածում մեր առաքելության նկատմամբ, մենք կանգ չառանք կես-ճանապարհին, անսասան եղանք եւ հաղթեցինք։ Իսկ այժմ մենք կատարելու ենք կոնկրետ գործողություններ։ Հավատացած եմ, որ բոլորս պետք է այդպես վարվենք, որպեսզի հաղթահարենք մարդկության առաջ այսօր ծառացած մարտահրավերները եւ հասնենք Կայուն զարգացման նպատակներին։ Մարդկությանը հենց դա է անհրաժեշտ աղքատությունը, սովը եւ թերսնուցման բոլոր ձեւերը վերացնելու համար, բոլորի համար անվտանգ եւ մատչելի խմելու ջուր ապահովելու, հիվանդությունների դեմ պայքարելու եւ առողջությունը եւ բարօրությունը երաշխավորելու, ներառական եւ որակյալ կրթություն կազմակերպելու, մաքուր էներգիայի աղբյուրների՝ արեւի, քամու եւ ջերմային էներգիայի մեջ ներդրումներ անելու, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերը նվազագույնի հասցնելու, կանանց համար հավասար իրավունքներ երաշխավորելու, եկամտային անհավասարությունը զգալիորեն նվազեցնելու, բռնության բոլոր ձեւերը բացառելու եւ այլ նպատակներ իրագործելու համար։ Հավատ տածելով մեր առաքելության նկատմամբ, ունենալով հստակ տեսլական, ուժեղ կամք եւ իհարկե գլոբալ համագործակցություն եւ տարածաշրջանային գործընկերություն, մենք կհաղթենք այս ճակատամարտը։

Ոչ բռնի ժողովրդավար հեղափոխությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացահայտել եւ հույսի նոր զգացում ներշնչել, որը կօգնի արագացնել մեր կողմից Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ների) իրագործումը։ ՄԱԿ-ի եւ ԿԶՆ շրջանակի համաձայն, արագացուցիչ է համարվում այն միջամտությունը, որը վերացնում է ԿԶՆ-ների իրագործման ճանապարհին առկա խոչընդոտները եւ համակարգային արգելքները։ Այս իմաստով, հեղափոխությունը մեզ համար ԿԶՆ լավագույն արագացուցիչն է. այն վերացրել է կայուն զարգացման ճանապարհին առկա լրջագույն խոչընդոտը՝ քաղաքական կամքի բացակայությունը։

Այժմ՝ մի քանի խոսք Հայաստանի կամավոր ազգային զեկույցի վերաբերյալ։ Այն ներառում է Կայուն զարգացման նպատակների իրագործման հիմքում ընկած կարեւորագույն հանգամանքները եւ գործոնները, ինչպես նաեւ երկրի քաղաքականության եւ կատարողականի վեց ամիս տեւած մանրակրկիտ ուսումնասիրության եւ բազմաշահակից մասնակցային քննարկումների գործընթացը եւ հիմնական եզրահանգումները։

Զեկույցի սկզբում ընդհանուր տեղեկություններ են ներկայացվում Հայաստանի վերջին շրջանի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացումների վերաբերյալ, որը թույլ է տալիս պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակում կազմվել է կամավոր ազգային զեկույցը։ Քննարկումը հիմնվում է Հայաստանում ԿԶՆ-ների ազգայնացման փորձի վրա, որը ներկայումս ընթացքի մեջ է՝ համապետական մասնակցային գործընթացով։ Ներկայացվում են ԿԶՆ-ների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ հավուր պատշաճի ուսումնասիրելով Հայաստանում կամավոր ազգային զեկույցի նշանակությունը եւ գործընթացի առանձնահատկությունները։

Կամավոր ազգային զեկույցը Հայաստանում, ինչպես մի շարք այլ պետություններում, կազմվել է համալիր գործընթացի արդյունքում, որը ներառել է փոխկապակցված մի շարք աշխատանքներ, որոնք կարող են խմբավորվել հետեւյալ կերպ. քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներ, տվյալների ուղղությամբ տարվող աշխատանքներ, ինստիտուցիոնալ աշխատանքներ, եւ երկխոսության աշխատանքներ։

Զեկույցում դիտարկվել է ազգային ռազմավարության հայեցակարգը՝ ներառյալ ոլորտային ռազմավարությունները եւ քաղաքականությունները, ինչպես նաեւ դրա կապը ԿԶՆ-ների հետ, մասնավորապես՝ կայուն զարգացման երեք չափումների՝ տնտեսականի, սոցիալականի եւ բնապահպանականի ընդգրկումը։ Ռազմավարության իրականացմանն օժանդակելու է ինստիտուցիոնալ այն համակարգը, որով առաջնորդվելու է ԿԶՆ-ների ազգայնացման եւ ԿԶՆ-ների իրականացման աշխատանքը։ Հայաստանն այս նպատակի համար հատուկ ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորել, որը ներառում է Հետ-2015 աշխատանքային խումբը, Կայուն զարգացման ազգային խորհուրդը, ԿԶՆ-ների ազգայնացման միջգերատեսչական աշխատանքային խումբը եւ ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիան։

Մանրամասնորեն վերլուծված են կամավոր ազգային զեկույցի հիմնական եզրահանգումներն Հայաստանում ԿԶՆ-ների իրագործման մասով՝ ներառյալ այն ոլորտները, որոնցում առկա է առաջընթաց, մտահոգիչ ոլորտները, հաջողված փորձի օրինակները, նորարարությունները եւ լուծումների հնարավորությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձրաստիճան քաղաքական ֆորումի հիմնական թեմայի մեջ ընդգրկված նպատակները եւ թիրախները, մասնավորապես՝ «վերափոխումը կայուն եւ դիմակայուն հասարակությունների»։ Կայուն եւ դիմակայուն հասարակության վերափոխվելու համար անհրաժեշտ են մոտեցումների, մեխանիզմների եւ համագործակցության ձեւերի փոփոխություններ։ Կառավարության քաղաքականությունից եւ գործողություններից զատ անհրաժեշտ է հասարակության յուրաքանչյուր անդամի, տնտեսվարողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրական եւ ակտիվ ներգրավումը։

Այն փաստը, որ կամավոր ազգային զեկույցի գործընթացը համընկել է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման գործընթացի հետ, լուրջ թափ է հաղորդել ԿԶՆ-ների իրագործման ջանքերը բազմապատկելու եւ ԿԶՆ-ների իրագործումն էլ ավելի արագացնելու նոր ուղիներ փնտրելու համար։ Կամավոր ազգային զեկույցը թույլ է տալիս ավելի հստակորեն պատկերացնել իրավիճակը՝ միեւնույն ժամանակ լրացուցիչ հրատապություն հաղորդելով դրան, որն անշուշտ էական դրդապատճառ է մեր ջանքերի արդյունավետությունն էլ ավելի մեծացնելու համար։

Կամավոր ազգային զեկույցը մեր կառավարության համար լավ հնարավորություն է՝ ԿԶՆ-ների շրջանակում կատարված աշխատանքը գնահատելու եւ «Նոր Հայաստանի» մեր տեսլականն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ նորարար եւ ազդեցիկ լուծումներ մշակելու համար։ Մեր նպատակն է իրական փոփոխությունների հասնել Հայաստանում, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը եւ բարեկեցությունը։

Ամփոփելով, ցանկանում եմ վերահաստատել, որ մենք լի ենք վճռականությամբ՝ ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ։ Հավատացած ենք, որ միջազգային հանրությունն այս ճանապարհին կլինի մեր կողքին»։


Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի

Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է...

13:38

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան Սաղաթելյան

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան...

13:25

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան...

13:23

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ...

13:21

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում. Նախարար

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված...

13:17

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է. Պապիկյան

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է....

12:52

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան...

12:38

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

12:22

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության...

12:09

Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

11:36

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը Գրին քարտի խաղարկության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը Գրին քարտի...

11:12

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում

09:48

Արարատ Միրզոյանը կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

Արարատ Միրզոյանը կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

09:27

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք...

09:04

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

19:16

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով». Քննչական կոմիտե

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

19:06

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

18:03

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի...

17:39

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի...

17:19

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին. Բաբայան

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին....

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55