Հայաստանը դառնում է Ուկրաինայի երկվորյակ քույրը, այդ փաստն է՛լ ավելի տխուր է, քանի որ դեռ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային, առնվազն շատ ավելի, քան մնացած անկախ կովկասյան հանրապետությունները, գրում է ռուսական lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրված հոդվածում: Այժմ երկկողմ համագործակցության հեռանկարների մասին անհրաժեշտ է լուրջ խորհել, և այդ ուղղությամբ մտքերը ոչ մի լավ բանի մասին չեն վկայում, գրում է հոդվածագիր Կոնստանտին Լյապունովը:
Նման տխուր եզրակացությունների են դրդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է Լյապունովը։
Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը:
Ընդ որում, ըստ երևույթին, նա ցանկանում է ոչ թե պարզապես ինտեգրվել քաղաքական շրջանակներին, այլև ինչ-որ կերպ ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում, կամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել: Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրի միակ ղեկավարն էր, որը ներկա է եղել Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացված դաշինքի գագաթնաժողովին:
Հեղինակը նշում է, որ ռուսական լսարանին Բրյուսել այցը ներկայացվել է որպես ընդամենը գործնական այց, որի ընթացքում Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունենալու ծանոթանալ համաշխարհային առաջնորդների հետ: Դա գուցե այդպես է, բայց կա երկու «բայց», գրում է հեղինակը: Դրանցից մեկն այն է, թե այդ ինչ ռազմական դաշինք է, որի նիստերին կարող է ցանկացած մեկը, թեկուզ՝ երկրի ղեկավար, ներկա լինել և այնտեղ զբաղվել իր գործունեությամբ, ինչը ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ի գործունեության հետ: Երկրորդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է, քանի որ կա՛մ պատահաբար, կա՛մ մտածված՝ Հայաստանի վարչապետն «իր կառավարությունը ձևավորել է փաստացիորեն ռուսաֆոբներից»:
Ստացվում է, որ Հայաստանը գլխավորողներից միակը, որը հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, մնացել է միայն ինքը՝ Փաշինյանը, իսկ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի «խաղաղության միակ աղավնու»՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «կարող է հանդարտեցնել իր մերձավոր շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»: Հեղինակը նշում է, որ կարելի է ենթադրել, որ Հայաստանի նոր վարչապետի գործողությունները հիմնվում են հենց նման տրամաբանության վրա, այսինքն՝ սովորական շանտաժի վրա: «Այլապես ինչպե՞ս ընկալել բրյուսելյան այցը»,- գրում է հեղինակը:
tert.am
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01