ARM | RUS |

Տնտեսության կառավարման բնագավառում կառավարության կողմից արվում են քայլեր, որոնք բացասբար կազդեն բիզնեսի վրա. ՀԱԿ հայտարարությունը

19.07.18 | 23:09

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել հանրային սննդի ձեռնարկությունների հարկման վերաբերյալ.

«Կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեմ Կառավարության պայքարը թեեւ դեռ գտնվում է սկզբնական փուլում, այն արդեն լուրջ փոփոխություններ է առաջացրել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտում, հույս արթնացրել մեր հանրության մեջ, որ թալանի եւ կեղեքման համակարգը վերջնականապես կկազմաքանդվի։ Կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի ոճրագործության քննության եւ ավազակապետության կազմաքանդման գործում կառավարությունն ունի Կոնգրեսի աջակցությունը։

Միեւնույն ժամանակ, տնտեսության կառավարման բնագավառում կառավարության կողմից արվում են որոշ քայլեր, որոնք բացասական ազդեցություն կունենան բիզնեսի վրա։ Լինելով ազատական արժեքների կրող, ազատ տնտեսական նախաձեռնությանն աջակցելու եւ «պրո-բիզնես» դիրքերից հանդես եկող քաղաքական ուժ, Հայ Ազգային Կոնգրեսը կառավարության ուշադրությունն է հրավիրում այդ քայլերի հետևանքների վրա եւ ակնկալում շտկումներ, որոնք կապահովեն ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի զարգացման համար։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանրային սննդի օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ բնագավառն արդեն երկար ժամանակ գտնվում է թռիչքաձեւ զարգացման մեջ՝ ապահովելով ռեստորանների, սրճարանների, բարերի, արագ սննդի փոքր կետերի քանակի, բազմազանության, սննդի և սպասարկման որակի աճ, եւ լրջորեն խթանում է երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը։ Նման վիճակը մեծապես կապված էր արտոնագրային հարկի կիրառման հետ։ Արտոնագրային հարկն իր պարզությամբ, կանխատեսելիությամբ նպաստում էր գործող օբյեկտների ընթացիկ աշխատանքին, ինչպես նաև նոր մասնակիցների մուտքին շուկա: Այն հնարավորություն էր տալիս սեփականատերերին և կառավարիչներին կենտրոնանալ բուն բիզնես պրոցեսների և հերթական պրոյեկտների վրա, իսկ հարկային ռիսկերի կանխատեսելիությունն այս ոլորտը դարձրել էր ներդրումների համար չափազանց գրավիչ:

Սույն թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտները Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում անցան շրջանառության հարկի։ Բնագավառի մասնակիցների հետ Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի խորհրդակցությունների արդյունքում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ այդ օբյեկտների վրա էֆեկտիվ հարկային բեռը արդեն ավելացել է միջին հաշվով 2.5 անգամ, իսկ 2019 թ. հունվարի 1-ից և հատկապես 2020 թ. հունվարի 1-ից հետո` դրույքաչափը բարձրացնելու արդյունքում, հարկային բեռը կավելանա 4-5 անգամ: Արդյունքում թե՛ տեղի կունենա գների աճ, որն իր հերթին սպառման կրճատման ռիսկ է պարունակում՝ այդ թվում գերակա ճանաչված տուրիզմի ոլորտում, և թե՛ շահույթի էական կրճատումը կնվազեցնի ներդրումների ծավալը:

Հարկ ենք համարում նշել, որ հարկման համակարգի նման արմատական փոփոխությունն արվել է բավական հապճեպ, առանց ոլորտի ներկայացուցիչների հետ լայն քննարկման: Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի կանխատեսելի հարկային քաղաքականություն, որը ենթադրում է հարկման դրույքաչափերի մեղմ և աստիճանական փոփոխություն:

Քանի որ սույն օրենսդրական փոփոխությունը ծրագրվել է նախորդ կառավարության կողմից, իսկ նոր կառավարությունն ըստ էության դեռևս խորամուխ չի եղել խնդրի մեջ, որպես ժամանակավոր և մասնակի լուծում, առաջարկում ենք, որ կառավարությունը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ՝ վերականգնելով հանրային սննդի ձեռնարկությունների մասով մինչև 2018 թ. հուլիսի 1-ը գործող հարկային ռեժիմը, ներկայումս գործող 6 տոկոս դրույքաչափը կիրառել 2019 թ. հունվարի 1-ից, հանել Հարկային օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի շարունակական բարձրացումը 2019 և 2020 թվականների համար: Հետագա մեկ-երկու տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի իրականացնել ոլորտի ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքների, ոլորտում ներդրումների, հարկային մուտքերի մշտադիտարկում, և այս ամենի վերլուծության արդյունքում կշռադատված որոշում ընդունել հանրային սննդի ոլորտի հարկման ռեժիմի և դրույքաչափերի վերաբերյալ»:


Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք բերում. ՔՊ-ականը՝ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք...

15:04

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ...

14:44

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

14:22

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական...

14:05

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական...

13:49

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի...

13:25

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին. Ասլանյան

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին....

12:46

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված...

12:33

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան...

12:06

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և...

11:42

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին. արաբագետ

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին....

11:16

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն (Տեսանյութ)

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370...

10:46

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55