«Իրավունք» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա նաև անկեղծացավ, որ ֆուտբոլասեր է և ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ չեմպիոն:
«Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասում էր, որ չի նահանջելու և չի տալու իր պաշտոնը, իսկ հետո, այնուամենայնիվ, նահանջեց՝ ասելով, թե Վանեցյանի առաջադրման դեպքում ինքը չի առաջադրվի:
Իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ իրականում պայքարը գնում է ոչ թե Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի միջև, այլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև:
Գաղտնիք չէ, որ Գ. Ծառուկյանը հայաստանյան սպորտում մեծ ներդրում ունի և դեմ չի լինի նաև ՀՖՖ-ն ղեկավարել, մինչդեռ նրան, ինչպես և Ռ. Հայրապետյանին կաշկանդում է առաջադրվել՝ հաշվի առնելով Արթուր Վանեցյանի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44