ARM | RUS |

ՊԵԿ նախագահը խոստովանեց, որ այդ համակարգում գտնվող բոլոր մարդիկ ներքաշված են եղել կոռուպցիոն սխեմաներում

20.07.18 | 11:25

Lragir.am -

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը

Պարոն Վարդանյան, երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով խնդրահարույց նշանակումներին, հայտարարել է՝ եթե թվում է, թե մենք կարող ենք նշանակել հրեշտակի թևերով բացարձակապես մաքուր անձանց, ապա սխալվում եք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Ես կմասնավորեցնեմ, ՊԵԿ-ը կադրային լուրջ խնդիրներ ունի, և Դավիթ Անանյանը, ըստ էության, խոստովանեց, որ այդ համակարգում գտնվող բոլոր մարդիկ նախկինում ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքներում, սխեմաներում, և դա այնպիսի կոռումպացված համակարգ է, որ բոլոր պաշտոնյաները վերից վար, այս կամ այն չափով ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաներում։ Նա նաև անուղղակիորեն խոստովանեց, որ իրենք առայժմ չունեն լուրջ կադրեր, որ կարող են գալ փոխարինելու այդ մարդկանց ու ստիպված են նախկին կադրերից ընտրություն կատարել։ Միաժամանակ իրենց համար գլխավոր առաջնահերթությունն այն է, որ ապահովեն բյուջեի մուտքերը, իսկ այդ պաշտոնյաների անցյալը գոնե այս փուլում երկրորդական նշանակություն ունի։

Տեսակետ կա, որ առաջանում է խզում ՊԵԿ-ի և թավշյա հեղափոխության գործընթացի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը։

Միանշանակ ՊԵԿ-ում տեղի ունեցողը դեմ է թավշյա հեղափոխության գործընթացին։ ՊԵԿ-ը իր գործունեությամբ և կոնկրետ Դավիթ Անանյանն իր նշանակումներով ստվեր է գցում հեղափոխության վրա։ Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը կարծես թե գնում է նրան, որ բոլոր օդիոզ դեմքերին հեռացնի կառավարությունից, իշխանությունից, իսկ ահա ՊԵԿ-ը կարծես թե չի հասցնում այդ ռիթմին, շարունակում է նախկին կոռումպացված պաշտոնյաների նշանակումը և միանշանակ ստվեր է գցում կառավարության գործունեության վրա։ Դա զարմանալի է, որովհետև երկար տարիներ ՊԵԿ-ում շատ լավ պայմաններ էին ստեղծվել, անգամ մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց Դիլիջանի ուսումնական կենտրոնը տրվել էր ՊԵԿ-ին, և բոլոր պայմանները կային, որ լավ կադրեր ստեղծվեին, բայց դա չի արվել։ Իսկ նրանք, ովքեր լավ կադրեր են եղել, պարզվում է՝ կոռումպացված դեմքեր են և նրանց, ըստ էության, փոխարինողներ չկան։ Սա ցավալի է, բայց փաստը պետք է արձանագրել։

Կոռուպցիայի դեմ պայքարը որքանո՞վ կարող է ամբողջական տեսք ընդունել՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ իր հայտարարության մեջ ասաց, որ Հայաստանում ամերիկյան ներդրում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարը հստակեցված չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Պետք է հասկանալ, որ ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարով միանգամից չեն կարող գրավել ներդրողների սրտերը։ Հայաստանը երկար տարիներ համարվել է կոռումպացված երկիր, ամեն տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակում է կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսը, որտեղ Հայաստանը այնքան էլ բավարար վիճակում չի գտնվում։ Բնականաբար, բոլոր միջազգային ներդրողների մոտ կա որոշակի զգուշավորություն, և այս երկու ամիսը այն ժամանակը չէ, որ նրանք միանգամից փարատեն իրենց բոլոր կասկածները։ Դրա համար որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ներդրողներն ավելի վստահ լինեն, որ իրենց ներդրումները պաշտպանվելու են։ Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է, բայց նաև պետք է հարակից քայլեր արվեն։ Դատական համակարգը պետք է բարելավվի, Doing business-ի սանդղակում Հայաստանը պետք է բարելավի իր դիրքերը։ Գործողությունների մեկ համալիր փաթեթ է պետք, որ Հայաստանը պետք է անի՝ գրավելու համաշխարհային ներդրողների ուշադրությունը։

Իհարկե, Միլսի հայտարարության մեջ ուշագրավ է նաև «Ամուլսարի» խնդիրը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ խոշոր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիան» եկել է Հայաստան, ներդրում է կատարել, բայց փաստորեն որոշակի խոչընդոտների է բախվել։ Այստեղ Միսլի մեսիջը հստակ էր, և կառավարությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը, որ Հայաստանն այդ կոռումպացված երկրի իմիջը թոթափի։

Իսկ կառավարությունն այս ոլորտում կհասցնի՞ հաջողություններ արձանագրել մինչև ընտրություններ, թե՞ դա կմնա ընտրություններից հետո։

Իհարկե, այդ գործընթացը մեկ օրում, մեկ ամսում չի լինում, շարունակական է, բայց պետք է նկատել, որ որոշ ներդրողներ սպասում են ընտրություններին։ Շատերի կարծիքով, այս կառավարությունը դեռևս ժամանակավոր է և պետք է սպասել ընտրություններին։ Ներդրողները շատ ուշադիր են և ամեն ինչին ուշադրություն են դարձնում։ Նրանք պետք է վերջնականապես համոզվեն, որ կառավարության այս գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարում իմիտացիոն բնույթ չեն կրում։ Դրա համար որոշակի սպասողական վիճակ կա։ Բայց Կառավարությունը պետք է ամեն օր բարելավի Հայաստանի ներդրումային միջավայրը, պետք է ամեն օր գործնական քայլեր կատարվեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Տեսակետ կա, որ Հայաստանում հիմա աշխատում է միայն ԱԱԾ-ն, մյուս ոլորտներում մեծամասշտաբ աշխատանք չի իրականացվում։

Չէի ասի, որ միայն ԱԱԾ-ն է աշխատում, ուղղակի ԱԱԾ-ի բացահայտումներն այնքան մեծ հնչեղություն են ստացել, որ նա իր գործունեությամբ ստվերում է թողնում մյուս կառույցների աշխատանքը։ Պետք է նկատել, որ մյուս կառույցները նույնպես աշխատում են, նույնիսկ ՊԵԿ-ը, որից կան դժգոհություններ, երեկ հայտարարեց, որ 2,5 մլրդ դրամի բացահայտումներ են արվել։ Բոլորն էլ աշխատում են, ոմանք շատ, ոմանք քիչ, ոմանք արագ տեմպերով, ուղղակի ԱԱԾ-ի բացահայտումներն այնքան հնչեղություն են ստացել, որ նա ստվերում է թողել մյուս բոլոր կառույցների գործունեությունը։ Ամեն շաբաթ մենք տեսնում ենք խոշոր բացահայտումներ, որը, բնականաբար, բարձրացնում է այդ կառույցի հեղինակությունը, և շaտերի մոտ տպավորություն կա, որ ԱԱԾ-ն ներկա դրությամբ բոլորից առաջ է անցել։

Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ տնօրենի ցանկությունը՝ դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա նախագահ։

Հայկական ֆուտբոլում նույնպես շատ լուրջ կոռուպցիա կա, կան պայմանավորված խաղեր, և միգուցե Վանեցյանի ընտրվելը ՀՖՖ նախագահի պաշտոնում այնտեղ նույնպես բարեփոխումների կբերի: Բայց լավ կլիներ, որ պարոն Վանեցյանը ժամանակավորապես տեղափոխվեր ՀՖՖ, համակարգը ոտքի կանգնեցներ և դրանից հետո արդեն առողջ համակարգը թողներ մեկ այլ պաշտոնյայի, իսկ ինքը մնար իր գործին։ Որովհետև ես չեմ հիշում համաշխարհային պրակտիկայում նման դեպք, որ ազգային անվտանգության ծառայության ղեկավարը լինի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Սա աննախադեպ է։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44