ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Խունդկարյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երվանդ Խունդկարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,– ասվում է նախագահի հրամանագրում:
Կենսագրություն
Կրթություն
1994 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
Աշխատանքային գործունեությունը
· 1993-1994 թթ. - Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար:
· 1994-1996 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու։
· 1996-1998 թթ. - ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:
· 1998-1999 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
· 1999-2001 թթ. - ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնական։
· 2001-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։
· 2008 թ. հունվար-հոկտեմբեր - Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
· 2008 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
· 2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44