Հայաստանին այսքան ոստիկան պետք չի
Հայաստանը աշխարհի ամենաոստիկանացված պետություններից է, որտեղ 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 3-4 անգամ ավելի շատ ոստիկան, քան նորմալ երկրներում:
Ոստիկանությունը երկրի իրավապահ մարմինների բաղկացուցիչ մասն է, բայց ինչպե՞ս է նա կատարում քաղաքացու անվտանգության, օրենքի, կարգի պաշտպանության իր գործառույթը: Բազմաթիվ փաստացի օրինակներ կարելի է բերել տեսանյութերի տեսքով անգամ, երբ ոստիկանները մի տեսակ չափից շատ եռանդով են կատարում իրենց ''պարտականությունները'': Ինչի՞ չակերտների մեջ, որովհետև քաղաքացուն, այն էլ խաղաղ հավաքի մասնակից, նման ձևով չեն քաշքշում, նման ձևով կոպտորեն չեն բերման ենթարկում, ոչ աղջիկ եք հարցնում, ոչ տարեց, ոչ լրագրող: Գոնե մի անգամ Ձեզ հարց տվել ե՞ք, թե այն աշխատավարձը, որ տանում եք տուն, որտեղի՞ց է դա գոյանում, այն համազգեստը որ կրում եք, ի՞նչ փողերով է գնվում, իսկ ես կասեմ, այ որ տենց կոպտորեն քաղաքացիներին քաշքշում եք, իրենց մուծած հարկերի հաշվին գոյացած բյուջեից է այդ փողերը դուրս գրվում: Հիմա որքանո՞վ է արդարացված Ձեր, նման ''վայերնի'' պահվածքը:
Ինչի համար չի կարելի այնպես ''ծառայել'' հանրությանն ու պետությանը, որ հարգեն թե Ձեզ, թե Ձեր համազգեստը: Չեմ ասում բարի հրեշտակի կերպարի տակ թաքնվեք, բնավ ոչ, դեպքեր են լինում, որ Ձեր այդ կոպտությունն ու արագ գործելու ունակությունը բխում է հենց քաղաքացու շահերից, բայց դա պետք չէ բանացնել խաղաղ ցուցարարի վրա, ինչ է թե մայթին կանգնած է և չի գնում տուն: Եթե այս դիտողությունները չվերացվեն համակարգից պարադոքսալ ինչ-որ երևույթ է իհայտ գալիս` քաղաքացին մուծում է հարկեր, որպեսզի օրինապահները որպես այդպիսին պաշտպանեն քաղաքացու իրավունքները, դրա համար աշխատավարձ ստանան, ընտանիք պահեն, սակայն հենց այդ նույն օրինապահները դուրս են գալիս այդ նույն քաղաքացու դեմ, երբ նա օրենք չի խախտում:
Հ.Գ. Մեծ հաշվով մեր երկրին այսքան ոստիկան պետք չի, չեմ ասում ազատեք աշխատանքից, ուղղակի կարելի է այդ մարդկային ներուժը այլ ոլորտում օգտագործել, ասենք բանակում, որպես պայմանագրային զինծառայողներ, կարծում եմ այդպես ավելի շատ օգուտ կտան երկրին, քան սահմանից հեռու, մայրաքաղաքում ակԾիվիստ ձերբակալելով:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34