Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում:
Ըստ նախարարի՝ դեմոգրաֆիական գործընթացների արդյունքում, երբ ուսանողների թիվը կրճատվել է, տեղի է ունեցել նաև բուհերի ընդհանուր որակի անկում: «Բուհերն իրենց բյուջեների մեծ մասը համալրում են ուսանողների վարձավճարների հաշվին, որն էլ իր հերթին ազդում է կրթության որակի վրա:
Ոչ պետական բուհերի հետ կապված ունենք որոշակի ծրագրեր. մենք պետք է գույքագրենք՝ ինչպիսի բուհեր ունենք, որովհետև որքանով էլ որ դրանք մասնավոր են, սակայն անմիջական ազդեցություն ունեն կրթության որակի վրա: Իսկ պետությունը, որը կրթական քաղաքականության կազմակերպիչն է, չի կարող բարձիթողի վիճակ հանդուրժել ցանկացած ոլորտում, որը կարող է ազդել իր քաղաքականության վրա:
Մենք, իհարկե, չենք ցանկանում արտաքին միջամտություն իրականացնել, բայց նաև բուհերը ստեղծված իրավիճակում պետք է մտածեն իրենց ապագայի մասին և քննարկեն միավորումների հարցը, որպեսզի խնդիրը չհասնի լիցենզիաների համապատասխանեցմանը կամ բուհերի փակմանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ոչ պետական բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել ընդամենը երկու ուսհաստատություն՝ կոչ անելով մյուսներին ևս անցնել այդ գործընթացը:
«Այս տարի բոլոր բուհերում դիմորդների թվի պակասը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել: Եթե կան առաջարկներ, թե ինչպես կարող է պետությունն աջակցել ձեզ այս հարցում, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցեք, պատրաստ ենք լսել դրանք: Բացի այդ, մեծ մտահոգություն կա՝ կապված բժշկական բուհերի հետ: Այս հարցում մենք չեք կարող թույլ տալ, որը խնդիրը հանգեցնի անդառնալի հետևանքների՝ հաշվի առնելով այն երևույթները, որոնք առկա են որոշ ոչ պետական բուհերում»,-նշել է նախարարը:
Բուհերի ռեկտորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Նրանց մասնավորապես հետաքրքրել է հավասար մրցակցային դաշտի ապահովման, մարզային բուհերի որակի, հավատարմագրման գործընթացի, ընդունելության քննությունների և այլ հարցերի հետ կապված խնդիրներ:
Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մրցակցային դաշտի ապահովումը անհրաժեշտ պայման է՝ ոլորտի զարգացման տեսանկյունից: «Մենք շահագրգիռ ենք, որ ոչ պետական բուհերը կայանան և խթան հանդիսանան՝ մյուս բուհերի զարգացման և կրթության որակի բարձացման համար: Իսկ պետական բուհերի հետ մրցակցել և համապատասխան արդյունքներ կարող են գրանցել միայն խոշոր ոչ պետական բուհերը»,-ընդգծել է նախարարը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նման հանդիպումները դարձնել պարբերական:
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
16:09
15:44
15:38
15:12
14:49
14:49
14:48
12:57
12:43
12:27
12:14
11:24
11:09
10:47
15:04 15.07.25
10:02 16.07.25
11:24 16.07.25
10:18 15.07.25
16:09 15.07.25
19:00 16.07.25
12:43 16.07.25
15:21 15.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03