Երեկ «Mamul.am» կայքում տարածվել էր տեղեկատվություն, թե Գագիկ Ծառուկյանն իր աշխատակիցներին պարտադրել է իրենից գնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից 60 տոկոս թանկ գնով, տեղեկացնում եմ, որ դա բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշեց, որ իրականությունն այն է, որ Մուլտի Գրուպ կոնցեռնի մի շարք աշխատակիցների խնդրանքին ընդառաջելով՝ տնօրինությունը առանց կանխավճարի, մաքսազերծված, միանգամայն նոր ավտոմեքենաներ է վաճառել նրանց հետևյալ սակագներով՝ ԼԱԴԱ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 մլն դրամ, ԼԱԴԱ 2109 մակնիշի մեքենա՝ 2,7 մլն դրամ և ԼԱԴԱ 2121 Նիվա մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով:
«Այս դեպքում առավել քան հստակ է, որ տեղեկատվությունն այն մասին, թե ավտոմեքենաները վաճառվել են շուկայականից 60 տոկոս բարձր սակագնով՝ բացարձակ անհեթեթություն է: Աշխատակիցների խնդրանքով տեղի ունեցած գործարքի արդյունքում՝ նրանք յուրաքանչյուր ամիս բանկին վճարումներ են կատարել 60-ից 80 հազար դրամի սահմաններում՝ կախված ավտոմեքենայի արժեքից: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ նախօրեին հնչեցրած այն հայտարարությունս, որ եթե այսօր առաջիկա մի քանի ժամվա ընթացքում տարածած ապատեղեկատվության և մարդու անունն ու համբավը արատավորող հրապարակման համար «Mamul.am» կայքը հրապարակային ներողություն չխնդրի Գագիկ Ծառուկյանից, մենք հարցը տեղափոխում ենք իրավական հարթություն և վիճարկելու ենք արդեն դատարանում»,- նշեց Իվետա Տոնոյանը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44