ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար այսուհետ համազգեստը կլինի ավելի հարմարավետ, իսկ կոշիկներ՝ արդիական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը նշեց, որ նախորդ տարվանից, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համազգեստի և կոշկեղենի կրման ժամկետը կառավարության որոշումով սահմանվել է 6 ամիս՝ նախկինում 8 ամսվա փոխարեն:
Պապյանի խոսքով պահեստային զորամասերում ժամկետները սահմանված են 8 ամիս:
«Սահմանային դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողը երկու տարվա ընթացքում ստանում է 4 լրակազմ: Բացի այդ, մենք 2018 թվականից սկսած պլանավորել ենք ևս մեկ լրակազմ՝ տոնական համազգեստ: Այդ համազգեստը տոնական հանդիսությունների, արձակուրդների դեպքում է տրվելու, որպեսզի զինծառայողը հասարակության մեջ դուրս գալիս ունենա կոկիկ դաշտային համազգեստ: Այն համազգեստը, որը կրում է զորամասում, միանշանակ, նախատեսված է միայն մարտական պատրաստության մեջ գտնվելու համար»,- նշեց գնդապետը:
Անդրադառնալով համազգեստի որակին, ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետն ընդգծեց, որ համազգեստի չմաշվելը խոսում է բամբակի բացակայության մասին:
«Համազգեստի երանգների խամրելու առաջին գործոնը այն սխալ լվանալու արդյունքն է: Նախատեսված է լվանալ ոչ ավելի, քան 30 աստիճան ջրում, համապատասխան ոչ սպիտակեցնող փոշիներով: Այս ամենը հստակ գրված է պիտակի վրա, ուղղակի պետք է ուշադիր լինել: Ամբողջ բանակի համազգեստները, ինչպես նաև անկողնային պարագաները լվացվում են քաղաքացիական լվացքատներում»,- ասաց Վահան Պապյանը:
Գնդապետը նշեց, որ աշխատանքներ են տարվում արդիական կոշկեղեն ձեռք բերելու ուղղությամբ:
2018 թվականին ձեռք կբերվեն նաև լրացուցիչ ներդիրներ՝ ամառային և ձմեռային՝ երկուական զույգի հաշվով, յուրաքանչյուր զինծառայողին:
«Անց է կացվելու մրցույթ և նոր ձեռք բերված կոշիկների ներդիրները ավելի հարմարավետ պետք է լինեն»,- ընդգծեց Վահան Պապյանը:
Կոշիկների տակացուների ամրացման համար այժմ Հայաստանում աշխատանքներ են իրականացվում, որպեսզի դրանք ոչ թե կոճգամով, այլ նոր տեխնոլոգիաներով ամրացվեն: Գնդապետն ընդգծեց, որ Հայաստանում արդեն իսկ կա նոր տեխնոլոգիաներով տակացուների արտադրման փորձ:
«Այդ կոշիկները պետք է փորձաշրջան անցնեն, այսինքն՝ զինծառայողը պետք է հագնի և 3 ամիս անց որակը կերևա: Տարբերակներ ենք փորձել, որ ամենաշատը 3 ամիս անց դրանք պիտանի չեն եղել:
Փորձաշրջանի համար նախատեսվում է ձեռք բերել 10-ը հազար նման կոշկեղեն, և եթե տակացուները անցնեն քննությունը՝ կդառնան զինվորների մշտական համազգեստի մաս:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01