ARM | RUS |

«Փաշինյանն իրավացի է մեր հարցում». պրանկերը պատմում է հայ վարչապետի անունից զանգելու մասին

20.07.18 | 22:53

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգերն արվել են Հայաստանի իշխանափոխությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում, բայց ԵԱՀԿ նախագահն ինքն է զանգել պրանկերներին` կարծելով, թե կապ է հաստատում Փաշինյանի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց` ինչ է մտածում իր անունից զանգող պրանկերների մասին։ Նա խոստովանեց, որ այդ հեռախոսազրույցների մեջ կա հումորի բաժին, բայց դրանք այդքանով չեն վերջանում։ Պրանկեր Վովանն էլ (Վլադիմիր Կուզնեցովը) Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` ինչպես ու ինչու են կատակել Փաշինյանի անունից։

Ինչո՞ւ հենց Փաշինյանը

Հարցին` ինչու են պրանկերները հենց Փաշինյանին ընտրել, Կուզնեցովը պատասխանում է` ոչ մի անձնական բան։

«Վարչապետի ընտրությունը կապված էր Հայաստանում կայացած իշխանափոխության հետ։ Մեզ համար կարևոր էր, որ այդ մարդը կապված չի եղել նախորդ վերնախավի, Հայաստանի նախորդ ղեկավարության հետ», — ասաց Կուզնեցովը։

Նրա խոսքով`եթե մարդն իշխանության է եկել թեկուզև խաղաղ, բայց հեղափոխության միջոցով, կարելի է ենթադրել, որ սկզբնական փուլում նա Եվրոպայի և այլ երկրների դիվանագիտական գերատեսչությունների կոնտակտներ ու «նրանց վրա» դուրս գալու ճանապարհներ կարող է չունենալ։ Այդ պատճառով էլ այլ երկրներում կարող էին նորմալ համարել, որ իրենց գրում կամ զանգում է հենց Փաշինյանի օգնականը կամ քարտուղարը։

«Իշխանության գալու այդպիսի ձևը մեզ համար լավ հնարավորություն էր։ Կարևոր չէ` ինչ է կատարվել Հայաստանում կամ մի այլ տեղ, մի երկիր է պետք, որի անունից կարելի է զանգել Եվրոպա։ Եթե դա Հայաստանն է, ինչու՞ ոչ։ Մեկ այլ օրինակ կարող էր լինել Վրաստանը», — ասաց Կուզնեցովը։

Վովանը խոստովանեց, որ Հայաստանի իրավիճակը հենց ինքնին հետաքրքիր էր պրանկերների համար։ Հետաքրքիր էր` ինչպես են նոր իշխանությունները դրանից հետո կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, կարծիք կար, որ Հայաստանի «թավշյա հեղափոխության» հետևում կանգնած էին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։

Ուսումնասիրել են կենսագրությունն ու կապերը

Զանգելուց առաջ կատակասեր տղաները ստուգել են` իրենց «զոհը» ծանոթ է Փաշինյանի հետ, թե ոչ։ Նրանք ուսումնասիրել են ՀՀ վարչապետի կենսագրությունը, երկրի քաղաքական իրավիճակը, պրանկի «զոհերի» հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, ստուգել են լեզուների իմացության մակարդակը։

Ապրիլի վերջին Վովանն ու Լեքսուսը Հայաստան են եկել։ Պրանկերի խոսքով` Երևանը հետաքրքիր քաղաք է, նրանք հասցրել են Հայաստանի պատմության թանգարան այցելել, շփվել Փաշինյանի կողմնակիցների հետ, ծանոթացել երկրում տիրող իրավիճակին։

«Երբ ծանոթացանք երկրի մշակութային ու քաղաքական կյանքին, մեզ ավելի հեշտ էր Հայաստանի վարչապետի անունից ներկայանալ», — ասաց Վովանը։

Բոլոր զանգերն իրականացվել են մայիսի սկզբին

Որքան էլ տարօրինակ է թվում, բայց բոլոր զանգերը եղել են մեկ շաբաթվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ հինգ զանգ է եղել, ու բոլորը հենց այն ժամանակաշրջանում, երբ Փաշինյանը նոր էր իշխանության եկել։ Վովանին ու Լեքսուսին (Ալեքսեյ Ստոլյարով) հետաքրքիր էր`ինչպես է Արևմուտքը վերաբերվելու Հայաստանին, արդյո՞ք կապ ունի հեղափոխական իրադարձությունների հետ։

Ամեն ինչ սկսվեց Ֆեդերիկա Մոգերինիի զանգից

«Յունկերի օգնականին ուղղված նամակում հայտնել էինք, որ խոսել ենք Մոգերինիի հետ, կարծում եմ` Մոգերինին էլ հաստատել էր նրան», — ասաց Վովանը։

Ու դրանից հետո ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները զանգել են պրանկերների հայկական համարին։ Տղաները չէին ծրագրել խոսել նրանց հետ, բայց նախորդ խոսնակներն ամենայն հավանականությամբ նրանց էին փոխանցել պրանկերների հեռախոսահամարը։

Երբ ԵԱՀԿ-ից զանգահարել են ու խնդրել են խոսակցություն կազմակերպել, պրանկերները սկզբում զարմացել են, հետո ծիծաղել ու որոշել են առիթը բաց չթողնել։ Վերջինը բանակցել են Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանի, Մեծ Բրիտանիայի ղեկավարի տեղակալ Բորիս Ջոնսոնի հետ։

«Նամակագրությունը նաև գիշերն էր ընթանում, ամեն ինչ օպերատիվ էր արվում։ Նույնիսկ մեր եվրոպական գործընկերներն են մեզ շնորհակալություն հայտնել զրույցների կազմակերպման հարցում այդքան արագ ու արդյունավետ համագործակցելու համար։ Երկուսով այնպես աշխատեցինք, ինչպես դիվանագիտական գերատեսչության պրոֆեսիոնալները»,- ծիծաղում է Վովանը։

Կապվա՞ծ եք հատուկ ծառայությունների հետ

Ինչ վերաբերում է լուրերին, թե պրանկերները կապ ունեն հատուկ ծառայությունների հետ, ապա նրանց համար սովորական են այդօրինակ անհիմն հայտարարությունները։ Կուզնեցովի խոսքով` այս տարիների ընթացքում ոչ մի ապացույց չի եղել, որ իրենք կապ ունեն հատուկ ծառայությունների կամ նախագահի վարչակազմի հետ։

«Այդ մեղադրանքներն արդեն 4-5 տարի է` հնչում են, հենց սկսել ենք քաղաքական պրանկ իրականացնել։ Ես սկսել եմ շոու-բիզնեսի աստղերից, հետո ֆուտբոլային պրանկներ են եղել։ Սակայն դա հատուկ անցում չէր, այլ ստեղծագործության զարգացում ու սեփական հետաքրքրություն», — ասաց Վովանը։

Ե՛վ նրա, և՛ Ալեքսեյի համար քաղաքականությունն ամենահետաքրքիր ոլորտն է, քանի որ վերջին տարիներին աշխարհում բազում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք հուզում են ռուսաստանցիներին։ Դրանցից հեռու մնալը հետաքրքիր չէ։

Կուզնեցովը նշում է, որ իրենք մասնագիտացել են քաղաքական պրանկների ուղղությամբ։ Կուզնեցովն ու Ստոլայրովը շփվել են տարբեր գործիչների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում։ Նրանց նոր դեմքեր, նոր կերպարներն են հետաքրքրում։

«Առաջին հերթին մեզ համար կարևոր է սեփական ցանկությունն ու լրագրողական հետաքրքրությունը, մի փոքր ավել բան բացահայտելու ցանկությունը։ Տհաճ է, երբ մեզ մեղադրում են որևէ մեկի հետ կապ ունենալու համար, իբր ամեն ինչ անում են հատուկ ծառայությունները, իսկ մենք ձևի համար ենք։ Տհաճ է, որ նրանք նսեմացնում են մեր աշխատանքային գործունեությունը, իսկ մեր գործը բավականին դժվար է», — նշեց Վովանը։

Վարչապետի արձագանքն ուրախացրեց

Քաղաքական գործիչները պրանկի մասին իմանալուց հետո տարբեր կերպ են արձագանքում։ Ուկրաինացի քաղաքական գործիչները երբեմն պրանկից հետո «ավելի ապուշ բաներ են դուրս տալիս», դրա ֆոնին կատակը խամրում է։ Եվրոպացիներն ավելի զուսպ են։ Օրինակ` Յունկերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա պատրաստ է շփվել բոլորի հետ, ու սարսափելի ոչինչ չի եղել։

Վովանի խոսքով` լինում են դեպքեր, երբ փորձում են ժխտել զանգերը կամ խոսակցությունը։ Այդպես է եղել, օրինակ, Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարի հետ։ Բայց պրանկի «զոհերը» հիմնականում աշխատում են որևէ կերպ չմեկնաբանել հեռախոսազրույցը։

«Մենք շատ ուրախացանք, որ Փաշինյանն ադեկվատ արձագանքեց։ Մեծ հաշվով, նա ճիշտ է ասել, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ Իրականում, հումորից բացի, մենք ուզում էինք տեսնել նաև Եվրոպայի հարաբերությունները ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ, թե ինչ հայեցակարգ ունեն հետխորհրդային տարածքի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում», — ասաց Կուզնեցովը։

Նրա խոսքով` հետաքրքրական էր Մոգերինիի արտահայտությունն այն մասին, որ նրանք Ուկրաինայի հետ մոտեցումների այլ փորձ ունեին, բայց փոխել են ռազմավարությունն ու կարծում են, որ դաշնակիցների հետ հարաբերություններն ընդհատելու կարիք չկա։

Դիմելով Փաշինյանին` Կուզնեցովը կոչ արեց վարչապետին չհավատալ, որ դա անձամբ նրա հետ կապված ակցիա է եղել։

«Մենք չենք ուզում վնասել երկրների հարաբերությունները, սա լրագրողական հետաքրքրություն է։ Մենք դա պրանկ-լրագրություն ենք անվանում։ Մեկ տարի առաջ այդ մասին գիրք ենք գրել, այնտեղ ներկայացված է մեր անցած ուղին», — ասաց Վովանը։

Նա կատակեց, որ եթե Փաշինյանն իրենց Հայաստան հրավիրի, հաճույքով կգան, կներկայացնեն այդ գիրքը ու կհամոզեն, որ այն «դրական ուղղվածություն» ունի։ Կուզնեցովը նաև պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել «շփումներ հաստատելու» հարցում։

Պրանկերը վստահեցրեց` առաջիկայում չեն պատրաստվում Հայաստանի վարչապետի անունից որևէ մեկին զանգել, իրենց մոտ եղած բոլոր ձայնագրություններն էլ արդեն հրապարակվել են։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) կատակել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ. զանգել են նրան և որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ներկայացել։ Ավելի վաղ Լեքսուսի ու Վովանի թակարդն են ընկել Բորիս Ջոնսոնը, որն այդ պահին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն էր։

Վերջերս նրանք զանգահարել էին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին ու նրան Երևան էին հրավիրել` հանրահավաք կազմակերպելու ու Հանրապետության հրապարակում խորոված անելու համար։ Յունկերը համաձայնել էր։

Բացի այդ, Լեքսուսին ու Վովանին հաջողվել է զանգել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, և նա հայտնել է, որ Հայաստանը պետք է խուսափի «ուկրաինական սցենարից»։


armeniasputnik.am


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44