Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այս օրերին ծանր մտատանջությունների մեջ է: Կուսակցության օրերս կայացած հիմնադիր համագումարից հետո նրա համար բազմաթիվ անպատասխան հարցեր են կուտակվել, և Բաբայանն այժմ ոչ միայն ինքը պիտի գտնի դրանց պատասխանը, այլև նույնը պիտի ասի իր համակիրներին, քանի որ վերջիններս նույնպես խիստ են տարակուսած:
Բանն այն է, որ իր ծննդից ի վեր «Ռեֆորմիստները» շեփորում էին այն մասին, որ պատրաստվում են դառնալ գործող իշխանության մահապարտ ջոկատը, մինչև արյան վերջին կաթիլը կանգնել նրանց կողքին և իշխանամետ լինել այնքան, որքան դեռ ոչ մեկին չի հաջողվել լինել: Ահա հենց այս ոգևորության ալիքի վրա էլ նրանք իրենց համագումարի հրավիրատոմսերը բաժանեցին Հայաստանի վերնախավի բոլոր ներկայացուցիչներին՝ նախագահից, վարչապետից սկսած մինչև նախարարներ ու ՀՀԿ-ական պատգամավորներ: Բաժանեցին ու սկսեցին սրտատրոփ սպասել: Բայց… ոչ ոք չեկավ:
Հիմա, երբ Բաբայանին հարցնում են, թե ինչու բարձրաստիճանները չէին ընդունել իրենց հրավերը, նա ընդամենը կարողանում է ասել այսքանը. «Մենք քանի որ հռչակում ենք պետականամետ ուժ, մենք քաղաքական կոռեկտությունից ելնելով, բնականաբար, հրավերներ ենք ուղարկել երկրի ղեկավարությանը, և կարծում եմ՝ դա բխում է մեր գաղափարախոսությունից: Թե ինչու չեն մասնակցել, ես չեմ կարող այս պահին ձեզ որևէ սպառիչ տեղեկություն տալ»:
«Ռեֆորմիստներից» սպառիչ պատասխան ոչ ոք առանձնապես չի էլ ակնկալում: Իսկ ահա անկեղծ խոստովանություն նրանք գոնե կարող են հնչեցնել, թեկուզ իրենց կուսակցության պատերի ներսում: Իսկ իրականությունն այն է, որ իշխանությունները բոլորովին էլ կարիք չունեն ինքնահռչակ համակիրների, որոնք երեկ մեկին էին հավատարմության երդում տալիս, այսօր՝ իրենց, վաղն՝ Աստված գիտե, թե ում: Մի խոսքով, ֆանատիզմի ռեֆորմն անընդունելի եղավ: Իսկ Էդուարդ Շարմազանովը, որն արդեն էնքան հզոր մարդ էր իրեն զգում, որ իր արևին փորձեց մի հատ էլ գրպանային կուսակցություն ունենալ և դրանով իր արժեքը բարձրացնել ղեկավարության մոտ, հավանաբար, առաջիկայում նկատողություն կամ դաստիարակչական սիլլա կստանա` անհարիր նախաձեռնողականության համար:
Աղբյուրը՝ Shame.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55