Հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերը, որը զբաղվում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությամբ, հարցաքննել է նախկին մարմնավաճառ Քրիսթին Դևիսին։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։
Նշվում է, որ Դևիսը, որը հայտնի է նաև որպես «Մանհեթենի մադամ» նախկինում ազատազրկման է դատապարտվել՝ էլիտար հասարակաց տուն կազմակերպելու համար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա կապված է քաղաքական խորհրդատու Ռոջեր Սթոունի հետ, որը երկար ժամանակ աշխատել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Դևիսն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը «ռուսական գործով ոչ մի տեղեկության չի տիրապետում», սակայն հարցաքննության գալ համաձայնել է։