Մակեդոնիայի՝ անտիկ ժամանակներից մեզ հասած «Ստոբի» ամֆիթատրոնում հուլիսի 19-ին կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի բեմադրած Արիստոֆանի «Լիսիստրատե»-ի ներկայացման պրեմիերան:
Հ. Ղազանչյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ մշտապես լավ եղանակ էր, սակայն ներկայացման պրեմիերայի ժամանակ սկսվել է անձրև։
«Ես մտածում էի, որ դա ձախողում է, մտածում էի, որ հիմա ներկայացումը կկանգնեցնենք... Բայց ինչ-որ անհավանական բան տեղի ունեցավ...Դերասանները՝ հիանալի դերասաններ, իսկական պրոֆեսիոնալներ, խաղում էին ուղղակի գերազանց»,- գրել է նա։
Հ. Ղազանչյանը նաև նշել է, որ դերասանների հետ միասին բնության մարտահրավերն ընդունեց հանդիսատեսը. «2000 մարդուց որևէ մեկը չլքեց ամֆիթատրոնը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հ. Ղազանչյանը Panorama.am-ին ասել էր, որ մակեդոնական կողմից «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրություն անելու հրավեր էր ստացել։

16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01