Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է արձակուրդ հայտարարել:
Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջից: Սոցցանցում Դիանա Գասպարյանը, դիմում է ծնողներին եւ նշում, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն, նրա հավաստիացմամբ, այն ընդունելիս առաջնորդվել է նախ և առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետև նաև մանկապարտեզների անձնակազմի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Այսպես, հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար: Ավելին, ծնողների խոսքերով, երեխաները հաճախ մանկապարտեզից տուն են վերադառնում ալերգիկ ցաներով կամ քրտնելու հետևանքով առաջացած մաշկային երևույթներով: Անգամ ունեցել ենք անձնակազմերի անդամների ուշաթափության դեպքեր»,-գրում է քաղաքապետի պաշտոնակատարը:
Դիանա Գասպարյանը հավատացնում է, որ այս որոշումը կայացվել է մանկապարտեզների անձնակազմերի և ծնողկոմիտեների հետ ակտիվ քննարկումների արդյունքում: «Ավելին, մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է ներկայացնել ցուցակ, թե մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից քանիսն են «դեմ» և քանիսն են «կողմ» որոշման կայացմանը. պարզվել է, որ հարցված 1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը կամ 2,1%-ը: Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հավատացնում եմ, որ այս պատասխանատու որոշումը կայացվել է հենց ձեր երեխաների շահը պաշտպանելու համար»,- նշում է նա:
Քաղաքապետի պաշտոնակատարը հավելում է, որ եթե ձմռանը բացառիկ ցուրտ եղանակ չլինի, մանկապարտեզները հունվար-փետրվար ամիսներին չեն փակվի, ինչպես նախկինում:
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
16:09
15:44
15:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
16:09 15.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
16:57 15.07.25
11:09 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03