ՀՀ նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրերով՝ Արթուր Մարգարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Հովհաննես Ավագյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Արամ Մկրտչյանը՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրել է դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մարգարյանին:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն դատարանի դատավորների հետ: Խորհրդի նախագահը հատկապես կարևորել է դատական իշխանության համար առաջնային համարվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են գործերի բաշխման համակարգի հստակեցմանը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, սնանկության դատարանի ստեղծման համար անհրաժեշտ քայլերին:
Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գևորգ Դանիելյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրել է Հովհաննես Ավագյանին:
Շնորհավորելով դատարանի նորանշանակ նախագահին՝ Գևորգ Դանիելյանը նշել է, որ Հովհաննես Ավագյանի աշխատանքային փորձը, հմտություններն ու մարդկային որակները բավարար են դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրել է նորանշանակ դատավոր Արամ Մկրտչյանին:
Հայկ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ արդար դատաքննություն իրականացնելու իր հիմնական գործառույթն իրականացնելիս Արամ Մկրտչյանն ըստ պատշաճի կներդնի մասնագիտական գիտելիքներն ու որակները՝ բարձր պահելով ոչ միայն տվյալ դատարանի, այլև ամբողջ դատական իշխանության հեղինակությունը:
Միջոցառումից հետո դատարանների դատավորների հետ ևս կայացել է աշխատանքային քննարկում: Անդրադարձ է եղել դատական իշխանությանը վերաբերող ընթացիկ և առաջնային հարցերին:
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
11:09 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03