ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում:
Հաղորդագրության մեջ նշված է, որ կազմակերպության անդամները ԱՄՆ և Հայաստանի ղեկավարների հանդիպման հույս ունեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Նյու Յորքում: Այս հանդիպումը կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկխոսությանը և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:
«Մենք ոգևորված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ համագործակցության ամրապնդման բոլոր նոր հնարավորություններով և Կոնգրեսի մեր բարեկամներին ենք միանում երկկողմ կապերի ակտիվ ամրապնդմանը վարչակազմի աջակցության հարցում՝ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման հիմնական շեշտադրմամբ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
ANCA-ն ներկայացրել է նաև իր հիմնական առաջնահերթ ուղղությունները, որոնք վերաբերում են 2 երկրների տնտեսական քաղաքականությանը՝ 140 մլն դոլարի դրամաշնորհ գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի և Հայաստանի հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի զարգացման համար, հարկման համակարգի վերաբերյալ ժամանակակից պայմանագիր, որը կվերացնի կրկնակի հարկումը և ֆինանսական թափանցիկություն կապահովի, սոցիալական ապահովության համաձայնագիր՝ քաղաքացիների շահույթի պաշտպանության համար, որոնք աշխատում է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում, շուրջօրյա կոմերցիոն և բեռնատար թռիչքներ Լոս Անջելեսից Հայաստան, արդեն գոյություն ունեցող առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ակտիվության մեծացում:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դևիդ Թրոթը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև տեղակալներ Գուս Բիրիլակիսը և Ադամ Շիֆը, իրենց հերթին, գործընկերներին հղած նամակում, մասնավորապես, նշել են, որ խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում իր ընտրվելու պահից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի խնդիրների լուծմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Անկասկած, նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև զրույցը՝ տնտեսական զարգացման, անվտանգության և ժողովրդավարության շեշտադրմամբ, չափազանց կարևոր է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության կայուն առանցքի ձևավորման համար»,- գործընկերներին հղած իրենց գրավոր ուղերձում նշել են կոմիտեի ղեկավարները:
ANCA-ն նույնպես հրապարակել է ԱՄՆ նախագահին հղած նամակի տեքստը, որում կոնգրեսականները նրան կոչ են անում ԱՄՆ-ում ՄԱԿ ԳԱ 72-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Կոնգրեսականները Թրամփին են դիմում նաև 2 երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակով հանդիպման անցկացման առաջարկով:
Կոնգրեսականների կարծիքով՝ այդ հանդիպումները կօգնեն երկրների միջև կամուրջ կառուցելուն, որը կբերի Հայաստանի ներգրավմանը միջազգային համակարգին և երկկողմ առևտրային կապերի ամրապնդմանը:
«Մենք հավատում ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած խաղաղ ցույցերը մոդել կդառնան ժողովրդավարության ձգտող բոլոր ժողովուդների համար»,- նշված է նամակում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01