Աշխատանքային այցով Ամստերդամում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ նախարարական երկխոսության ժամանակ ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,Թորոսյանը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կազմակերպած երկխոսության անցկացումն այնպիսի իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ, այնինչ, ըստ նախարարի, Հայաստանում այս տեսանկյունից իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունները հիմնովին փոխել են կոնցեպտուալ մոտեցումները, ինչը հնարավորություն է տվել հասնելու Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման՝ որպես հանրային առողջապական խնդրի վերացմանը: Օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ` վարակին հակազդման ֆինանսավորումը նույնպես աճել է՝ թույլ տալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններում հղիների ընդգրկվածությունը հասցնել գրեթե 100%-ի»,-իր ելույթում ընդգծել է Արսեն Թորոսյանը:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ ստանձնած պարտավորություններին՝ ներառյալ 90-90-90 թիրախներին հասնելու իր որդեգրած քաղաքականությանը: Երկրում ներդրվել են ՄԻԱՎ վարակի հետազոտության և բուժման ուղեցույցներ, իրագործվում է «բուժել բոլորին» ռազմավարությունը, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային ղեղերի գնման միջազգային մեխանիզմներ:
Տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ ևս ներկայացրել են իրենց երկրների հաջողություններն ու խնդիրները, հստակեցվել են ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների պլանով նախատեսված հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները:
Այցի ընթացքում Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև հանդիպել Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովում՝ քննարկելու կայուն զարգացման նպատակներին ուղղված մեր տարածաշրջանի երկրների ջանքերը։ Ժուժաննա Յակաբը ուրախությամբ ընդունել է նաև նախարար Թորոսյանի` Հայաստան այցելելու հրավերը:
Ամստերդամ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է կայացել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) Նիդերլանդների ներկայացուցիչների հետ` քննարկելու նրանց հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին:
«Կարող եմ փաստել, որ Սփյուռքի մեր հայրենակիցների` փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01