«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս հայաստանյան լրատվական հարթակներում ակտիվորեն շրջանառվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը արտասահմանյան պարբերականներից մեկին (EAdaily): Հարցազրույցում նախարարը բավական կոշտ ու հստակ գնահատականներ է տալիս տարածաշրջանում ռազմական դրության և, կարելի է ասել, հայկական կողմի ռազմական դոկտրինին: Տոնոյանը մասնավորապես շեշտում է, որ հայկական կողմը բոլորովին էլ չի պատրաստվում լինել խաղաղություն խնդրողի դերում: Պաշտպանության նախարարի այս հայտարարությունն ինչ–որ տեղ ելակետային է, քանի որ մինչ օրս մենք սովորել ենք տեսնել տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին տրաֆարետային հայտարարություններ:
Նախարարի հարցազրույցում հնչած տեսակետներն ու մոտեցումները, անշուշտ, չափազանց դրական ոգևորություն ապահովեցին: Միաժամանակ պետք է շեշտել, որ եթե Տոնոյանի մոտեցումները դիտարկենք մի շարք իրադարձությունների համատեքստում, ապա կտեսնենք, որ գործ ունենք Հայաստանի արտաքին ռազմաքաղաքական հայեցակարգում ընթացող շտկումների հետ: Չմոռանանք, որ այս հարցազրույցին հաջորդեց Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը, իսկ նախորդեցին Փանիկի միջադեպերը, Նիկոլ Փաշինյանի կոշտ գնահատականը, Հայաստանի ինքնիշխանության դեմ սադրանքների բացառման առումով և վերջապես մամլո ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած այն միտքը, թե ինքը չի կասկածում, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր լծակները պատերազմը կանխելու համար:
Այս արտահայտությունն ավելի շատ նշանակում էր հենց հակառակը` որ Փաշինյանը կասկածներ ունի, թե Ռուսաստանը կարող է գնալ շփման գծում սադրանքներ հրահրելու ճանապարհով, ինչպես եղել է բազմիցս: Ի դեպ, այդպիսի կասկածներ ունենք շատերս, առավել ևս, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ վերլուծությունները հաճախ հանգեցնում են այն մտքին, որ ռուսական որոշակի բարձրաստիճան օղակներ առնվազն տեղյակ են եղել ադրբեջանական ագրեսիայի մասին: Սակայն սա թողնենք մի կողմ:
Ըստ էության, Տոնոյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հայտարարության շարունակությունն էր և, կարելի է ասել, այս երկու հայտարարությունները միասին Հայաստանի հայտարարությունն էր, որը կարող ենք վերծանել մոտավորապես այսպես.
«Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես իր դաշնակից և վստահ է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի` տարածաշրջանում պատերազմը բացառելու ուղղությամբ, սակայն Հայաստանը նաև շեշտում է, որ ունի բավարար ներուժ ոչ միայն դիմակայելու ցանկացած ագրեսիայի, այլև համապատասխան ռազմական գործողությունների միջոցով տարածաշրջանում պարտադրի խաղաղություն»: Այլ կերպ ասած` հայկական կողմը վարչապետի և պաշտպանության նախարարի բերանով պարզապես սաստում է Ռուսաստանին և, ամենակարևորը, զգուշացնում, որ սահմանային լարվածությունը որպես կոմպրոմատ չօգտագործվի Հայաստանի դեմ:
Բնական է` նման դիրքորոշումը բերելու է ռուսական որոշակի շրջանակների ակտիվ հակաքարոզչության և մեղադրանքների, սակայն, դա էլ, ինչպես ասում են, սովորելու վրա է, և, թերևս, առաջիկայում մեր դաշնակիցները ևս կհասկանան, որ Հայաստանում փոխվել է իրողություն, իհարկե, այդ իրողությունը չի բերելու ռազմավարական դաշնակիցների հարաբերությունների անդամահատումների` անկախ սրացումներից, բայց և չի լինելու նախկինի նման, երբ Հայաստանի սուվերենությունը հաճախ երկրորդային գործոնի կարգավիճակում էր լինում:
Ըստ էության, հենց այս համատեքստում պաշտպանության նախարարի հայտարարությունները շատ ավելի են արժևորվում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45