ARM | RUS |

«Ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, որը շարունակել են մյուս երկու նախագահները». «Փաստ»

25.07.18 | 11:00

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում դեռևս չեն որոշել՝ ավագանու առաջիկա ընտրություններին կմասնակցե՞ն, թե՞ ոչ: Դեռ կողմնորոշվելու խնդիր ունեն: Հանրապետական կուսակցության՝ այդ ընտրություններին չմասնակցելու պատճառն, ըստ կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի, նրանց կառավարման տարիներին կատարված հանցագործությունների բացահայտումն է, որից հետո հասարակության աչքին երևալու երես չունեն: Ու չնայած դեմկուսականները 28 տարի է՝ «գոռում» են, որ երկրում թալան է տեղի ունենում, բայց իրենց այդպես էլ չհաջողվեց երկրում իրավիճակ փոխել: Իրենց չհաջողվեց, բայց իր խոսքով՝ տաղանդավոր Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց, ինչին նաև իր սխալ քայլերով բավականին օգնեց Սերժ Սարգսյանը:

«Ես, իհարկե, հանրապետականների մի մասին տարանջատում եմ մյուս մասից, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Եթե այնտեղ տիրող իրավիճակին և բարքերին դեմ չեն եղել և անգամ կուսակցության պաշտպանի դերում են եղել, նրանք էլ կհասկանան, որ ամենևին էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում էին: Մենք տարիներ շարունակ խոսել ենք երկրում կատարվող այդ խայտառակ գործողությունների մասին: Եվ առաջին տարին չէ, որ ասում ենք՝ թալան է իրականացվում, պետական պարտքն է թալանվում, բայց հիմա պարզվում է, որ անգամ վարչապետը չի կարողանում պատկերացնել, թե դրանք ինչ ծավալների են հասել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարի կարծիքով, այսօր ՀՀԿ–ն ամբողջությամբ պետք է իր սեփական քավարանի միջով անցնի, որպեսզի հասկանա, թե ինչ արեցին և այսուհետ ինչ չպետք է անեն:

Հարցին, թե արդյո՞ք ավազակապետությունը սկսվել է Քոչարյան–Սարգսյան տարիներին, ինչպես հաճախ նշում են առաջին նախագահ Լ. Տեր–Պետրոսյանի կողմնակիցները, թե՞ Տեր–Պետրոսյանի ժամանակներից, ՀԴԿ նախագահը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ինքն ասել է, որ երկրի թալանը սկսվել է տերպետրոսյանական տարիներից:

«92–ից մենք Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականության կոշտ ընդդիմադիրն ենք եղել: Գնացել ենք այդ անձի մոտ և ասել, որ իրենք երկիրը քանդում են: Առաջարկել ենք պետական խորհուրդ ստեղծել և կարգի բերել երկիրը: Ինձ հետ եղել են նաև Էմմա Ծատուրյանը, Ազատ Եղիազարյանը, Հակոբ Հակոբյանը, Վլադիմիր Խոջաբեկյանը: Տեր–Պետրոսյանը թերթեց մեր առաջարկները, հետո ասաց. «Ես ոչ մի լավ բան չեմ արե՞լ»: Ես ասացի՝ պարոն նախագահ, դուք նախագահ եք ընտրվել, որպեսզի միայն բարի գործեր անեք: Այն ժամանակվանից մենք զգուշացրել ենք, որ թալանի հիմք է դրվում: Մարդկանց պահեցին այնպիսի խայտառակ վիճակում, որ 500 հազար մարդ միանգամից երկրից հեռացավ: Ես հիմա էլ եմ պնդում, որ մազութի գործը եղել է և կա: Եվ ես ինքս եմ դա բացահայտել ու ասել եմ, թե ինչ է եղել իրականում: Տեր– Պետրոսյանն այնպիսի բան է արել, որի տակից մենք մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ: Եվ նա այդ ամբողջն արեց ամենաթողության պայմաններում՝ ամեն ինչ գցելով պատերազմի վրա: Թալանողների համար պատերազմ չէ՞ր: Բայց, իրականում, լրիվ ուրիշ բան տեղի ունեցավ: Երկրի ամենամեծ հարստությունները՝ ինչ որ հնարավոր էր, կոպեկներով տվեցին իրենց մերձավորներին, նրանք էլ մի հաստոց վաճառեցին ու իրենց վճարած ամբողջ գործարանի գինը հանեցին: Եվ այսպես, ամբողջ երկիրը քանդեցին՝ պատճառաբանելով, թե բոլոր կապերը քանդվել են: Մյուս հանրապետություններում փորձեցին դիվերսիֆիկացիայի ենթարկել, բայց մեզ մոտ ամեն ինչ թալանվեց: Եվ թող բոլորն իմանան, որ մենք կանք և պատրաստ ենք փաստերով խոսել: Այդ ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, ինչը շարունակել են մյուս երկու նախագահները»,– ասաց Ա. Սարգսյանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության մասին՝ նա նշեց, որ համաձայն չէ վարչապետի հասցեին հնչեցվող այն քննադատությունների հետ, թե ամեն ինչ ջրի երես է հանվում: Ա. Սարգսյանի կարծիքով, մինչև Փաշինյանը չմաքրի ավգյան ախոռները, չի կարողանա երկիրը կառավարել:

«Եվ դա պետք է մինչև վերջ արվի, քանի որ եթե անօրինաբար հարստացած մարդիկ մնան ջրի երեսին, նրանք թույլ չեն տա, որ երկիրը նորմալ հունով գնա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բարդ է, բայց միակ ճիշտ ճանապարհը դա է: Երբ ես Ռ. Քոչարյանի հետ մեկ տարի աշխատեցի, առաջին հարցադրումս այն էր, որ ինքը պարտավոր է նախորդ իշխանությունների գործունեությանը իրավական և բարոյական գնահատական տալ, քանի որ եթե չասվի, թե ինչպես է ընդունվել երկիրը, ժողովուրդը չի կարող պատկերացնել, թե թալանն ինչ մասշտաբների է հասել: Հիմա Տեր–Պետրոսյանի կողմնակիցներն օգտվում են առիթից ու ասում են, որ իրենք ոչինչ չեն արել: Եվ դա միայն այն պատճառով, որ 98–ին իրենց արածին գնահատական չտրվեց: Այն ժամանակ Քոչարյանն ինձ ասաց, որ եթե իմ ասածն ի կատար ածի, ապա ամբողջ հանրապետությունով կախաղաններ պետք է դրվեն: Բայց իմ նպատակը եղածին իրավական գնահատական տալն էր, որ եկող իշխանությունն էլ իմանա, որ նույնն էլ իրեն է սպասվում: Այսօրվա իշխանությունը պետք է ոչ թե մեկին տանի, մյուսին բերի, այլ պետք է երկիրը գույքագրի, հասկանանք, թե ինչ ենք ունեցել և հիմա ինչ է մնացել: Պետք է իրավական և բարոյական գնահատական տրվի նախորդ երեք իշխանություններին: Այդ պարագայում միայն նոր իշխանությունը կհասկանա, որ նույնն էլ իրեն է սպասվում»,– ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարի կարծիքով, բացահայտվածը պետք է վերադառնա պետական գանձարան: Օրենքներին համապատասխան պետք է փոխվեն խաղի կանոնները, հարկային դաշտ պետք է վերադառնան այն ձեռնարկությունները, որոնք երկրի ընդերքն են դատարկում: Այս ամենը պետք է համակարգված բնույթ կրի, որպեսզի հնարավոր լինի այս բազմաշերտ խնդիրների տակից դուրս գալ: Եվ դա պետք է իրականացնել, սկսյալ 91 թվականից, համոզված է Դեմկուսի առաջնորդը:

«Մենք չպետք է իմանա՞նք, թե ով մեր երկիրն ինչքան է թալանել: Ինչքա՞ն մարդ կա, որ թալանեց մեր երկիրն ու հեռացավ այստեղից: Ամերիկայում երկու–երեք միլիոնանոց դղյակները բա ինչպե՞ս են կառուցել: Լկտիությունը պետք է վերանա մեր երկրից, հակառակ դեպքում վարակը կշարունակվի: Իսկ ժողովրդին պետք է փոխհատուցել իր ապրած չարքաշ կյանքի ու տարիների համար»,– համոզված է Ա. Սարգսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...

18:07

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

17:45

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող...

17:38

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5...

17:18

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ...

17:03

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44