Դատարանների ծանրաբեռնվածությունը ազդում է դատավորների կայացրած վճիռների վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։
«Ժամանակին ես բազմիցս եմ բարձրաձայնել, որ դատարանները գտնվում են գործադիրի կոշիկի տակ, այսօր ուղղակի գործադիրի կողմից ցուցում է տրված դատարաններին արդարադատություն իրականացնելիս լինել բացառապես անկախ, բայց կարծում եմ՝ դա բավականին քիչ է։ Չի կարող դատավորը իրականացնել արդարադատություն, երբ իր վարույթում կան հազար եւ ավելի գործեր։ Պատկերացնում եք, օրական քանի գործ պետք է լսի դատավորը, քանի հրապարակում պետք է անի եւ քանի վճիռ պետք է գրի։ Նման պայմաներում դատարանը չի կարող իրագործել այն խնդիրը, որին կոչված է»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ տարօրինակ է, որ խնդրի մասին չի բարձրաձայնվում։
Բաղդասարայանի խոսքով՝ երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ որոշվեց մեկ ընդհանուր իրավասության դատարան պետք է լինի, որի բացասական արդյունքն այսօր իր վրա կրում է մեր քաղաքացին։
«Հարյուրավոր հազարավոր գործեր կան, որ վարույթ են ընդունվում դատարան մուտք անելուց մեկ ամիս հետո, իսկ վճիռների հրապարակումից մեկ ամիս անց կողմը կամ փաստաբանը չի կարողանում ստանալ։ Անհրաժեշտ է օր առաջ կրճատել դատավորների վարույթի տակ գտնվող գործերը, դրանից հետո նոր պահանջել դատավորներին իրականացնելու արդարադատություն, հակառակ պարագայում ունենալու ենք ձեւական դատական համակարգ»,-ասաց փաստաբանը։
Նա հավելեց, որ կոռուպցիայի մեջ թաղված դատարանը ավելի քիչ վտանգավոր է, քան գերծանրաբեռնված դատարանը իր անորակ դատական ակտերով։
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
11:09 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03