Նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքը դժբախտ պատահար է եղել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Սա միջանձնային հարաբերությունների խնդիր չէ, դժբախտ պատահար է եղել: Առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որևիցե տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում»,- նշեց նա։
Նախարարն ընդգծեց` սա ցավալի դեպք է ու ամեն ինչ անում են, որ այդպիսի դեպքերը չկրկնվեն։
«Որովհետև դա պատրաստության, կարգապահության, վարժվածության խնդիր է: Անզգույշ դեպք է՝ ըստ մեր տեղեկությունների»,-ասաց Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով Քարվաճառում մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպին, որն ավարտվել էր մահվան դեպքով, նախարարը նշեց, որ դա միջանձնային դեպք է եղել:
Նա հաստատեց, որ պայմանագրային զինծառայողը ոչ սթափ վիճակում կրակել է ծառայակցի վրա։
«Առաջին հերթին, պետք է գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում: Այդ միջոցառումներն իրականացվում են Ռազմական ոստիկանության կողմից ու հրամանատարությունն էլ մեծ ուշադրություն է դարձնում դրա վրա»,- ասաց նա` ավելացնելով, որ պետք է աշխատել նաև կարգապահության մակարդակի բարձրացման վրա։
Դավիթ Տոնյանը նշեց` վերոնշյալ դեպքով եղել են պատժվողներ:
«Բոլոր դեպքերով անմիջապես հարուցվում է քրգործ, իրականացվում է նախաքննություն: Եթե դուք որոշ ժամանակ հետո դատաքննության փուլում տեղեկացվում եք որոշ խնդիրների վերաբերյալ, դա դրա արդյունքն է: Ուղղակի ժամանակ է տևում, թվում է, թե պատիժը ուշ է հասնում»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ և′ սպայական կազմից են ազատումներ լինում, և′ հրամանատարական կազմից:
«Անհոգ եղեք, անկարգապահության, քրեական, կոռուպցիոն դրսևորումների, կոռուպցիայի ռիսկերի նվազեցման առումով մեծ աշխատանք է գնում ՊՆ-ում»,- ընգդգծեց Դավիթ Տոնոյանը։
aysor.am
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44