ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե իրավասու է եղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը գրավոր տեղեկացնել այն մասին, որ պահանջատերը` ՃՈ ծառայությունը, հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից, որն էլ ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթը կարճելու հիմք է հանդիսացել: Օգտվելով այդ հանգամանքից՝ Ա. Ն.-ն պարտապան Ռ. Մանուկյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված 39 կատարողական վարույթներով պահանջներից հրաժարվելու իրավական հիմքերի բացակայության պայմաններում, կատարել է պաշտոնեական կեղծիք. այն է՝ կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հասցեագրված, կեղծ բովանդակությամբ գրություն՝ հայտնելով, որ համապատասխան օրենքի համաձայն` հրաժարվում է պահանջներից և խնդրում է հիշյալ 39 կատարողական վարույթները կարճել: Բացի այդ, Ա. Ն.-ն, նույն եղանակով կատարել է ևս մեկ պաշտոնեական կեղծիք, այն է` կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետին հասցեագրված կեղծ գրություն՝ հայտնելով, որ հրաժարվում է ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթներով պահանջներից և խնդրում է պարտապան Ա. Հարությունյանի վերաբերյալ կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճել: Արդյունքում հիշյալ կեղծ փաստաթղթի հիման վրա ևս ԴԱՀԿ-ում որոշում է կայացվել համապատասխան կատարողական վարույթը կարճելու մասին: Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44