Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստում, որտեղ ընթանում է շրջանավարտների՝ Հիպոկրատի երդում տալու արարողությունը, ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ նշելով, որ Բժշկական համալսարանը եզակի բուհերից է, որը չունի թերբեռնվածության խնդիր:
«Դեռևս խորհրդային տարիներից այս բուհը միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի, և շատ ուրախալի է, որ ավանդույթը Երրորդ Հանրապետության տարիներին պահպանվել է ու նոր փուլ մտել: Մենք պետք է արձանագրենք, որ բուհի նման մոդելը շատ կարևոր է բուհական համակարգը կազմակերպելու, միջազգայնացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ բուհը միջազգային մակարդակի դարձնելը կբարձրացնի կրթության որակը:
«Հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան ու էներգիա կտան ստեղծագործական մտքին, բուհական համակարգին:
«Կարծում եմ, որ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն ընտրում են ոչ թե մաթեմատիկական, ֆինանսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խոր գիտակցությամբ: Մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Հույս ունեմ, որ բոլոր շրջանավարտները, ստանալով իրենց դիպլոմը, մասնագիտական կյանք կմտնեն համոզմունքով, որ իրենք անպայման փոխելու են աշխարհը: Եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա առնվազն բժշկական, առողջապահական աշխարհը: Մարդուն երջանկություն պատճառելը, առողջություն պարգևելը ամենամեծ մարդկային առաքելությունն է, որից ոչինչ չպետք է շեղի շրջանավարտներին՝ ո՛չ բարեկեցությունը, ո՛չ փողը, ո՛չ վայելքները»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա՝ առաքելությանը հավատարիմ լինելու դեպքում բարեկեցություն կլինի, բայց հարաբերությունները կկարգավորվեն մարդկային հարաբերություններով, խղճով:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44