Թուրքական դատարանը թույլատրել է ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին որպես նախնական խափանման միջոց ընտրված կալանքը կրել տանը, այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
Հայտնի է նաև, որ շուրջ երկու տարի առաջ Թուրքիայում ձերբակալված ու կալանավորված ամերիկացի քահանային տուն տեղափոխելու միջնորդությունը դատարանին ներկայացրել է նրա հայազգի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը, ով նաև հանդիսանում է Ստամբուլում Դերսիմի հայերի միության նախագահը։
Նշվում է, որ դատարանի նման որոշման համար հիմք են ծառայել Բրանսոնի որոշ առողջական խնդիրները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քայլեր ձեռնարկել, որ ամերիկացի քահանան վերջապես հայտնվի ազատության մեջ ու վերադառնա հայրենիք։
Նշենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:
Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար։ Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։ Օրեր առաջ թուրքական դատարանը կրկին մերժել է Բրանսոնին ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդությունը։
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
11:09 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03