Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում շեշտակի աճ է գրանցվել: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 200 տոկոսով: Եթե 2017 թվականի առաջին հինգ ամիսներին Արցախ էր եկել 4 հազար 362, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Արցախն իրենց այցելությունների ցանկում ներառել են 8 հազար 654 օտարերկրյա զբոսաշրջիկներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է ևս մեկ զբոսաշրջային օպերատոր: Այժմ, ընդհանուր թվով, գործում է 10 զբոսաշրջային կազմակերպություն: Այս տարի 4 հյուրանոցային օբյեկտ է ավելացել՝ համալրելով 50-ից ավելի հյուրանոցների ցանկը:
Զբոսաշրջության ոլորտում նման զգալի աճն ինչի՞ արդյունք է: Արտակ Գրիգորյանը նշեց, որ տարբեր ուղղություններով հետևողական աշխատանքի, նոր քաղաքականության, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, թիրախավորված մարկետինգի շնորհիվ է:
«Այս տարի մշակել ենք զբոսաշրջության զարգացման գործողությունների պլան: Նախանշել ենք այն ուղղությունները, որոնցով առաջ ենք շարժվում: Ստեղծվել է մարկետինգային պլան, առանձնացվել են թիրախային շուկաները: Ասել, որ թվային աճն այս տարվա գործողությունների արդյունք է, սխալ կլինի: Զբոսաշրջությունը զարգանում է տարիների ընթացքում կատարած աշխատանքի, կայուն քաղաքականության, զբոսաշրջային շուկայում ճիշտ դիրքավորման շնորհիվ: Եթե կոնֆլիկտային իրավիճակ չլինի՝ մենք այս ոլորտում կունենանք կայուն աճ»,-ասաց Արտակ Գրիգորյանը:
Այս համատեքստում վարչության պետը կարևորեց զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիան: Դեռ տարեսկզբից նախարարությունը նախանշել էր 5 ուղղություն: Առաջինն արդեն իսկ գործող պատմամշակութային ուղղությունն է, որի հիմնական առանցքը վանական համալիրներն են, հուշարձանախմբերը, ինչպես օրինակ, Գանձասարի համալիրը, Հունոտի կիրճը, Տիգրանակերտի հնավայրը, Շուշին և այլն:
Երկրորդ ուղղությունն արկածային տուրիզմն է: Այն ենթադրում է հեծանվային արշավների, քայլարշավների համար երթուղիներ, Zipline, օդային թռիչքներ: Արտակ Գրիգորյանի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որտեղ իրենք տեսնում են մեծ պոտենցիալ և փորձում են դա իրացնել:
Հաջորդ ուղղությունը գաստրոտուրիզմն է, որի հիմքը արցախյան խոհանոցն է: Բազմազան, համեղ ուտեստներն անտարբեր չեն թողնում ոչ մի զբոսաշրջիկի: Նրանց նախընտրությունների շրջանում արդեն իրենց պատվավոր տեղն ունեն ժենգյալով հացը, խորոված բանջարեղենը, տապակած կանաչեղենը, ի դեպ՝ այնպիսի կանաչիներ, որոնք հատուկ են Արցախին. դդումով ճաշ և այլն:
«Զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն է վայելում տնական պայմաններում պատրաստած օղին: Թթի օղին արդեն դարձել է արցախյան բրենդ, այն մեծ տարածում է գտել տարբեր երկրներում: Շատերը գալիս են Արցախ թթի օղի փորձելու համար, իսկ հունիսին հնարավորություն են ունենում մասնակցելու թթի օղու պատրաստման գործընթացին»,-ավելացրեց նախարարության ներկայացուցիչը:
Վերջին շրջանում աշխատանքներ են տարվում արցախյան ավանդական կերակրատեսակների բաղադրատոմսերի վերականգնման ուղղությամբ: Արդյունքում ընդլայնվում է զբոսաշրջիկներին ներկայացվող կերակրատեսակների ցանկը: Այս տարի կտպագրվի արցախյան խոհանոցի մասին բուկլետ, որը ներկայացնելու է ոչ այնքան հայտնի ավանդական ճաշատեսակները:
«Աշխատանքներ են տարվում գինու ուղիների մշակման ուղղությամբ: Օրերս Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի և «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենի հետ քննարկել ենք Արցախում, այսպես կոչված, գինու ուղիների զարգացման հեռանկարները: Եկել ենք համաձայնության, որ Հայաստանը համապատասխան աջակցություն ցուցաբերի զբոսաշրջային նպատակով գինեգործությունն օգտագործելու գործում»,-ասաց նա:
Հաջորդ ուղղությունն ագրոտուրիզմն է: Արտակ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի իրականացնելու են դասընթացներ Շահումյանի, Մարտակերտի շրջաններում՝ ներգրավելով այն անձանց, ովքեր պատրաստակամ են հյուրատնային բիզնես հիմնել: Նպատակն է զարկ տալ հյուրատնային բիզնեսի զարգացմանը, ինչի անհրաժեշտությունը, զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ, կա: Արտակ Գրիգորյանը նշեց, որ արդեն իսկ գործում են հարկային արտոնություններ զբոսաշրջային տներ հիմնող բիզնեսի համար: Այժմ քննարկվում է այդ բիզնեսին ցածր տոկոսով վարկ տրամադրելու հարցը:
Հինգերորդ ուղղությունն իրադարձային տուրիզմն է: Արտակ Գրիգորյանը նշեց, որ Արցախը հարուստ է իրադարձություններով, միջոցառումներով, պարզապես դրանք պետք է կայուն հիմքի վրա դնել: Դրանք, որպես զբոսաշրջային արդյունք, ճիշտ փաթեթավորելու և շահառուներին տեղ հասցնելու անհրաժեշտություն կա: Պետք է նաև աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ այդ միջոցառումներն իրենց տուրփաթեթներում ներառելու համար:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01