Կառավարությունը քննարկում է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ներկայացվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից:
«Օրենքով ներկայումս սահմանվում է, որ անդամները կարող են լինել տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները: Նախագծով առաջարկվում է փոխել դրույթը՝ հնարավորություն տալով անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու»,- ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Օրենքում փոփոխություններ կատարելու հեղինակները, ըստ Մանե Թանդիլյանի, կարծում են, որ նման միությունները պետք է գործեն անկախ, չֆինանսավորվեն գործատուի կողմից:
Նախարարն ասաց, որ նախագիծն իրենց կողմից ընդունելի է, որովհետև հնարավորություն է տալիս արհմիություններին անկախ գործելու:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ է օրենքի ամբողջական փոփոխություն: «Ներկայումս, երբ քննարկում ենք տարբեր խնդիրներ, հանգում ենք նրան, որ օրենքը թերի է, այս ոլորտում զարգացում չկա: Ուսուցիչների, դասախոսների արհեստակցական միություններով ես զբաղվել եմ և տեսել մի շարք թերություններ»,- ասաց ԿԳ նախարարը:
Մանե Թանդիլյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել արհմիությունների օրենքի թերություններին նվիրված համաժողով:
«Աշխատանքները նախաձեռնված են: Կհրավիրենք Ձեզ մասնակցելու»,- ասաց սոցապ նախարարը:
Կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց նախագծին:
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
11:09 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03