ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական հաստատության հեղինակային կրթական ծրագրերին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրակրթության կազմակերպման հարցում կրթահամալիրի ներգրավվածությանը։
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
Նախարարը շրջայցը սկսել է կրթահամալիրի նախակրթարաններից, ծանոթացել դպրոց-պարտեզների ուսումնական լողավազաններում և ձիարշավարանում երեխաների մարմնակրթական ուսուցման կազմակերպմանը։ Այնուհետև այցելել է միջին և ավագ դպրոցների մասնաշենքեր, շրջել դասասենյակներով, մարմնամարզության, սպորտի և արվեստի ուսուցման լսարաններով, եղել ընթերցասրահներում ու լաբորատորիաներում։
Շրջայցի ճանապարհին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ուսումնական հաստատության հանրակրթական ծրագրերը և նրա ուշադրությունը հրավիրել հանրակրթական գյուղական դպրոցի մոդելի միջոցով ուսումնական հաստատության և բնակավայրի միջև ֆիզիկական անջրպետների վերացման գաղափարի վրա։
Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է վարչական շրջանի կրթամշակութային կյանքի զարգացմանը խթանող նման թափանցիկ և բաց կրթական հաստատություների գործունեությունը և ընգծել, որ նման ձևաչափի կիրառումը բազմաբնակավայր համայնքներում կարող է արդյունավետ լուծում հանդիսանալ այն բնակավայրերի համար, որոնք ունեն մանկապարտեզներով, մշակութային և սպորտային հաստատություններով ապահովված լինելու խնդիր։
«Տպավորություններս գերազանցեցին սպասելիքներս։ Ստեղծված միջավայրը կարող է իրապես նպաստել բարձր մակարդակի ուսումնառության կազմակերպմանը, որի շնորհիվ այստեղ ուսանող երեխաների մոտ կզարգանան ազատ, անկաշկանդ ու պատասխանատու քաղաքացու հատկանիշներ, ինչը շատ կարևոր եմ համարում մեր հասարակության համար»,- ասել է նախարարը՝ իր տպավորությունները կիսելով կրթահամալիրի սաներից մեկի հետ։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44