Կառավարության այսօրվա նիստում քննարկումների արդյունքում պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն ընդունելու կառավարության խոստացած 10 մլրդ դրամ սուբվենցիաները, քանի որ համապատասխան ծրագրեր չեն ներկայացնում, ինչպես նաև պատրաստ չեն համաֆինանսավորում հայտկացնել:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սուբվենցիաների ծրագրով այս որոշմամբ ֆինանսավորում են տալիս համայնքներին:
«Չնայած մենք խոստացել ենք շատ մեծ թիվ հատկացնել այդ նպատակին, բայց այս ոլորտում չենք կարողանում աշխուժություն ապահովել: Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաների ծրագրով 10 մլրդ դրամ կտանք, բայց առայժմ մեր թվերը պտտվում են 200-300 մլն-ի շրջանակներում»,- նշեց նա:
Պապիկյանն ասաց, որ 10 մլրդ դրամն այս տարի սպառել չեն կարող, առաջարկեց մյուս տարվա հայտերն սկսեն ընդունել այս տարվա նոյեմբերից, որպեսզի մյուս տարվա սկզբից գումարները հատկացվեն համայնքներին:
Վարչապետն ասաց, որ հետևյալ իրավիճակն ունենք՝ կառավարությունը պատրաստ է այդ գումարները տրամադրել, բայց համայնքները չունեն ծրագրերը, կամ ֆինանսական միջոցները, որեպսզի մասնակցեն այդ ծրագրերի իրականացմանը;
«Մենք իսկապես պետք է քննարկենք՝ այդ 10 մլրդ դրամն արժե՞ այլ խողովակներով ծախսել համայնքներում, թե չարժե: Վերջին շրջանի բացահայտումները ու հետաքննությունները փաստում են, որ այս ծրագրերով մենք ունենք լուրջ ռիսկեր, մենք պետք է ապահովենք, որ այդ ծրագրերով մրցույթները պատշաճ իրականացվեն, մրցույթ բառի՝ մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ տարիներ շարունակ նշվել է, որ մենք սահմանափակ գումարներ ունենք, բայց երբ տեսնում ենք, թե դրանք ինչպես են օգտագործվում, պարզվում է, այնքան էլ սահամանափակ չեն, որովհետև օգտագործվում է հնարավորությունների 30-50 տոկոսը:
«Էն մնացածը նետվեց ձորը: Եվ մենք պետք է այդ ձորի պատուհաններն ամուր փակենք, որպեսզի որևէ մեկը ոչինչ չնետի ձորի: Եվ իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե մենք հենց այսօր առկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլիներ բոլոր ոլորտներում”,- հավելեց Փաշինյանը:
Նա հավելեց. “Ցավոք սրտի, մենք այսօր ի՞նչ իրավիճակ ունենք: Առայմ չունենք այնպիսի բան, որ ասենք՝ այստեղ ինչ-որ բան կասկածելի է թվում, գնանք, տեսնենք ինչ է կատարվում, գնանք հետ գանք, ասենք՝ ոչ մի բան չի կատարվում, ամեն ինչ կարգին է: Ես չեմ հիշում նման դեպք, որ ստուգող մարմինները մի հատ ցնցող բացահայտում չանեն, եթե ոչ ծավալի, ապա ցինիզմի առումով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչև մենք այդ անցքերը չփակենք, խնդիրները հնարավոր չէ լուծել: Ինչքան շատ լցնենք այդ կաթսայի մեջ, այնքան վարարելու են կաթսայից դուրս տանող խողովակները”:
Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է համայնքը գումար ունենա զարգացման ծրագրի համար, եթե համայնքի ղեկավարը դպրոցում 20 հոգի իր բարեկամներին է նշանակել, այդ մարդիկ գործի չեն եկել, բայց տարիներով փող են ստացել: “Պարոն Սանասարյան, խնդրում եմ համոզվեք, որ հիմա նույն բանը չի կատարվում”, հանձնարարեց վարչապետը:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01