Կառավարությունը հավանություն տվեց «Սաթենկար» ՍՊԸ-ին 3 տարով արտոնություն տալու մասին հարցին, որը վերաբերում է ապրանքների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատելուն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ 286.5 միլիոն դրամի չափով ներդրում է կատարվելու, և ըստ ներդրումային ծրագրի՝ ստեղծվելու է 24 աշխատատեղ՝ 94.000 դրամով:
«Մենք տրիկոտաժի ոլորտը համարել ենք գերակա, և ով դիմում է այս ոլորտում՝ որևէ խոչընդոտ, որևէ հավելյալ բեռ չենք դնում, միայն թե իրականացվեն ծրագրերը, աշխատատեղեր ստեղծվեն: Այս պահին ստեղծված է 16 աշխատատեղ և եթե ԱԱՀ հետաձգումը լինի, ծրագրում կավելանան աշխատատեղերը»,- ասաց Մինասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հրավիրում են ներդրումներ կատարել այս ոլորտում: Նա նշեց, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա, և Պաշտպանության նախարարությունը լուրջ զբաղվել է խնդրով, որոշում է կայացվել խնդրի լուծման գործում ներգրավել տեքստիլ ոլորտի արտադրողներին:
«Նախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, և պայմանավորվել ենք, որ պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ, տեսախցիկների ներքո, պետք է տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44