Հուլիսի 14-ից 21-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ: Այս այցի մասին հանրությունը ֆիքսեց մի հանգամանք՝ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի պատվիրակության հետ ԱՄՆ մեկնելը: Բնական է, տարօրինակ է, երբ գերտերություն կատարած պաշտոնական այցի նպատակները մի կողմ թողած, քննարկվում է պատվիրակության ղեկավարի կնոջ ներկայությունն ԱՄՆ-ում: Սակայն, այդպես ստացվեց հենց Արարատ Միրզոյանի ջանքերի շնորհիվ. Վերջինս իրեն ուղղված լուրջ և աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցադրումներն անտեսելով՝ պատասխանեց իր կնոջ՝ ԱՄՆ մեկնելու մասին Նարեկ Մալյանի կատարած ՖԲ գրառմանը:

Փաստացի, Միրզոյանին հետաքրքիր չէին աշխատանքային հարցադրումները, նա գերադասեց ՀՀ հպարտ քաղաքացիներին տեղեկացնել, որ իր կինն ԱՄՆ մեկնել է ընտանեկան բյուջեի հաշվին:
Հաշվի առնելով այն, որ գրեթե բոլորին է հետաքրքրում, թե ի վերջո ո՞վ է Գոհար Աբաջյանի ԱՄՆ մեկնելու հովանավորը՝ ՀՀ քաղաքացիները, թե՞ Միրզոյան-Աբաջյան ընտանիքի բյուջեն, Analitik.am-ը հարցում արեց ՀՀ կառավարություն՝ նշելով, որպեսզի տրամադրեն նաև հյուրանոցի կողմից տրված ինվոյսերը: Սա կարևոր է, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի պարզել, թե Գոհար Աբաջյանի ԱՄՆ-ում մնալու ծախսերն ով է հոգացել:
ՀՀ կառավարության աշխատակազմից մեզ տեղեկացրեցին, որ Արարատ Միրզոյանի և վերջինիս խորհրդական Սյուզաննա Ավետիսյանի ծախսերը կազմել են 4 561 219 ՀՀ դրամ: Հետաքրքիրն այն է, որ պատասխանում կառավարության աշխատակազմի ղեկավարը նշել է, թե տրամադրում է Արարատ Միրզոյանին և Սյուզաննա Ավետիսյանին տրված ինվոյսերը, սակայն ուղարկել է միայն Սյուզաննա Ավետիսյանին տրամադրած ինվոյսերը: Գուցե սա կառավարության աշխատակազմի ղեկավարի հերթական վրիպակն է, և մեր այս նյութի հրապարակումից հետո Աղաջանյանը նորից հանդես գա պարզաբանմամբ, սակայն փաստն այն է, որ Միրզոյանին տրամադրած ինվոյսերը չեն ուղարկվել մեզ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44